Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ալիևի սադրիչ պլանը հակասում է Իրանի շահերին․ Թեհրանն ու Երևանը աշխատելու մեծ տեղ ունեն

Օգոստոսի 31-ին ԻԻՀ ԱԳնախարար  Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ով Ռուսաստանի հրավերով մեկնել էր Մոսկվա՝ հանդիպելու ռուս պաշտոնյաների հետ, ՌԴ ԱԳՆ ՍԵրգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի պատերազմի և այդ պատերազմին վերջ դնելու Թեհրանի միջնորդության հարցերը ։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը օգոստոսի 30-ին նախքան Մոսկվա մեկնելը՝ անդրադառնալով  Ռուսաստան կատարելիք իր այցին, ասել էր, որ այցի հիմնական նպատակն է Ուկրաինայի ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի քննարկումն է, որոնք իրականացվում են Իրանի ներկայացրած առաջարկի համապատասխան։

Բայց այն, ինչ Իրանն անվանում է ուկրաինական պատերազմում միջնորդություն, հիմնականում վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքին, որ Թեհրանը դերակատարություն ունենա ուկրաինական պատերազմում, որպես միջնորդ: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ Հոսեյն Ամիրաբդոլլահյանի՝ ռուսական կողմի հետ հանդիպման այլ օրակարգերի և թեմաների թվում կարող էին լինել ՀԳՀԾ-ի և Վիեննայի համաձայնագրերի հետ կապված հարցերը։ Բացի Ուկրաինայի պատերազմից, տարածաշրջանային հարցերը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային վեճերը Աֆղանստանի, Սիրիայի և Մերձավոր Արևելքի  հետ կապված հարցերը եղել են  Լավրով-Աբդոլլահյան հանդիպման օրակարգում։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝  ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և Արմուտքի կողմից Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումների, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների և ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություննեռի անորոշ  հեռանկարի ֆոնին, և մյուս կողմից Որկրաինայի պատերազմի հետևանքով ՆԱՏՕ-ի ի հատկապես ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից Ռուսաստանի դեմ դիվանագիտական, ռազմական և քաղաքական օղակի սեղմումը ավելի է մոտեցրել Թեհրանին Մոսկվային․ «Այնպես որ Իրանի և Ռուսաստանի հարաբերություններն օրեցօր ընդլայնվում են,  կողմերն ունեն քննարկելու թեմաների լայն շրջանակ, և դա պահանջում է երկու երկրների պաշտոնյաների պարբերական և սերտ հանդիպումները։ Իհարկե նկատի ունենալով Մոսկվա-Թեհրան հարաբերությունների ընդլայնումը, որն արդեն քաղաքական և տնտեսական հարաբերություններից անցում է կատարում ռազմական և աշխարհաքաղաքական որոշակի մակարդակում համագործակցությունների մակարդակի արևմտյան որոշ ուժեր, ինչպես նաև ՀԳՀԾ-ի բանակցությունների անդամ Ֆրանսիան ցանկանում են, որ Թեհրանն ակտիվ դերակատարություն ունենա Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման  հարցում։ Այս հարցը Իրանի համար դիվանագիտական ​​արտոնություն է, որպեսզի կարողանա Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ լուծել իր միջուկային հարցերը Արևմուտքի և մասնավորաբար ԱՄՆ-ի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով Շահմուրադյանը նշեց․ «Ըստ այդ տեսակետի՝ ֆրանսիացիները փորձում են օգտվել Թեհրանի և Մոսկվայի միջև այս ոլորտում առկա բարենպաստ և դրական հարաբերությունների զարգացումից և փորձում են օգտվել Իսլամական Հանրապետության հնարավորություններից՝ համոզելու Ռուսաստանին դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, ինչը կապահովի գազի և էներգակիրների անվտանգ արտահանումը դեպի Հարավային Եվրոպայի երկրներ, որի գոտում են գտնվում Ֆրանսիան,Հունաստանը,  Իտալիան և Իսպանիան։Ստեղծված պայմաններում ևս Ռուսաստանին մասամբ ձեռնտու է ՀԳՀԾ-ի և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու  ուղղությամբ համագործակցել Արևմուտքի հետ, որպեսզի հետագայում կարողանա անխափան կերպով իր տնտեսական հարաբերությունները զարգացնել Իրանի հետ։ Ավելին՝ Մոսկվան փորձում է դեպի հարավ հատկապես Իրանի հարավային Չաբահար և Բանդառ Աբբաս նավահանգիստները ճանապարհ բացել իր ապրանքները միջազգային և Հնդկաստանի ու Չինաստանի շուկաները հասցնելու համար։ Իհարկե այս պլանում Մոսկվայի համար, ի տարբերություն Իրանի որոշ դիվանագիտական շրջանակների կարծիքին,  կարևորվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով  Ռուսաստաի կապը Պարսից ծոցի իրանական նավահանգիստների հետ, ինչը կհանգի նախ Արցախի օտարմանը Հայաստանի տարածքից և մյուս կողմից, Թուրքիայի անմիջական պահանջով ու Մոսկվայի թաքուն համաձայնությամբ ու կամքով ռուսական երկաթուղային ընդհանուր գիծը Ադրբեջանի տարածքով և Հայաստանի Սյունիքի մարզի վրայով միացնել Նախիջևանի ինքնավար հանրապետության ու այնուհետև այն տարածել դեպի Թուրքիա։ Սա իհարկե այն հայտնի պլանն է, որ ըստ Թուրքիա-Ռուսաստան բարեկամական դաշինքի և պատվերով, Ադրբեջանի բռնատեր և ագրեսոր ռեժիմի ղեկավար Ալիևը բազմիցս իր ելույթներոմ այն բնութագրում է «Զանգեզուրի միջանցք» կեղծ բանաձևով։ Համենայնդեպս այս սադրիչ պլանը հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային և ռազմավարական երկարատև ծրագրերին, քանի որ Իրանը կողմ է հյուսիս-հարավ նախաձեռնությանն միաժամանակ երկու ուղղություներով՝ առաջին Իրանի հարավային նավահանգիստները Հայաստանի և Վրաստանի վրայով դեպի հյուսիս ձգվող ցամաքային ճանապարհով միացնել Սև Ծովի մերձափյա Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրներին, երկրորդ  Իրանի երկաթուղային ընդհանուր գիծը հարավից դեպի հյուսիս միացնել Ղազվին-Ռաշտ-Աստարա, ապա Ադրբեջանի Աստարա նավահանգիստ և այնտեղից միանալ Ռուսաստանի ընդհանուր եկաթուղիների ցանցին»,-ընդգծեց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հենց այս համատեքստում Մոսկվայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ  ԻԻՀ ԱԳՆ Ամիրաբդոլլահյանը նշել է, որ Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի համար անընդունելի է․«Անկասկած Իրանի արտգործնախարարի ակնարկը վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված լարված խնդիրներին և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի սահմանների փոփոխության և  Ռուսաստանի կողմից պաշտպանվող «Զանգեզուրի» կեղծ միջանցքի ստեղծման շուրջ Հայաստանին պարտադրվող սադրիչ պլաններին որը, չի համընկնում Իրանի տարածաշրջանային շահերին։Ավելի վաղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ Իրանը երբեք չի ընդունի որևե աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանային փոփոխություններ Կովկասյան տարածաշրջանում և Իրանի սահմանների մերձակայքում։ Այս առումով, Իրանի նախագահը նշել է, որ Իրանը պատրաստ է նպաստել Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։Ինչպես հայտնի է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին  կրկին ընդգծել է  2020 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ համաձայնության պահպանման անհրաժեշտությունը»։

ԻԻՀ իշխանությունների կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հրադադարի համաձայնագրին հավատարիմ մնալը և մնացած հարցերի լուծումը երկխոսության և տարածաշրջանային դերակատար ուժերի հատկապես 3+3 ձևաչափով բանակցությունների և փոխհամաձայնությամբ, լավագույն միջոցն է կովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև առևտրային համագործակցության աճի կապակցությամբ և համագործակցության ընդլայնումը և տնտեսական հարաբերությունների խոչընդոտների վերացումը հիմք է  համարել  երկու երկրների միջև առևտրային համագործակցության ծավալների ավելացման համար։

Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է երկու երկրների միջև երկաթուղային համագործակցության ամրապնդումը և պահանջել արագացնել երկաթուղային և տրանսպորտային նախագծերի իրականացումը։

ԻԻՀ ԱԳՆ Աբդոլլահյանը հատուկ կարևորությամբ նշել է, որ Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքում համագործակցության զարգացումն Իրանի 13-րդ կառավարության կարևոր առաջնահերթություններից է, և Ռաշտ-Աստարա երկաթգիծը կգործի համատեղ գործակցության և նախագծի իրականացման արդյունքով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես կարևորել է  Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության տարբեր ոլորտների զարգացումն և ընդլայնումն, ինչը կնպաստի  երկկողմ համագործակցությանը բազմակողմ ոլորտներում երկու երկրների ընդհանուր շահերի ապահովմանը։

ՌԴ ԱԳ նախարարն նաև նշել է, որ Ռուսաստանը աջակցում է Իրանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես պաշտպանում է Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։

Շահմուրադյանի խոսքերով՝ ՌԴ ԱԳՆ-ի շեշտադրումները վկայում են, որ  Ռուսաստանը խիստ կախվածություն ունի Իրանից․ «Դեպի հարավ իր առևտրատնտեսական, տրանսպորտային և երկաթուղային ելքը ընդլայնելու դեպի Պարսից ծոցի իրանական նավահանգիստները, ինչը կարող է շնչափողի դեր խաղալ Ռուսաստանի շուրջ ստեղծված պատժամիջոցների սեղմվող օղակից դուրս գալու համար։ Հատկանշական է որ չնայած ԻԻՀ ԱԳՆ-ի շաշտադրումներին Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիխակի շուրջ Իրանի հստակ մոտեցումներին, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն անտարբեր է անցել այդ խնդրից և իր պետությունը ներկայացնող շահերի հեռանկարն ընդգծել է Հյուսիս-Հարավ, ադրբեջանական տարբերակի ճանապարհների զարգացման  անհրաժեշտությունը, ինչը հակասում է նախ Հայաստանի և հետո Իրանի շահերին»,-ընդգծեց նա։

Շարունակելով իրանահայ մեկնաբանն ասաց․ «Ինչևէ Ամիր Աբդոլահյան-Լավրով Մոսկովյան հանդիպումից մի քանի օր անց Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին սեպտեմբերի 2-ին շտապեց հայտարարել, որ հաջորդ շաբաթ Բաքվում կկայանա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումը։   Նույն օրը Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին Բաքվում  հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ, որտեղ քննարկվել է երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև  տրանսպորտային ոլորտում համատեղ նախագծերը:Ինչպես իրանական ԶԼՄ-ներն  են ՝  Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Բաքվում կկայանա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների, հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքի և Ռաշտ-Աստարա երկաթուղու վերաբերյալ հանդիպումը։

Անկասկած այս զարգացումները վկայում են  մի կողմից Իրան-Ռուսաստան տրանսպորտային, տնտեսական, տարածաշրջանային համագործակցությունների մերձեցման և համակարգման մասին, մյուս կողմից ադրբեջանական կողմի զգալի ակտիվությունը Իրանի և Ռուսաստանի հետ  Հյուսիս-Հարավ միջանցքի և Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման նախագծերի ուղղությամբ  համագրոծակցության և մասնակցության վերաբերյալ, ինչը Հայաստանի իշխանությունների ուշադրության կետրոնում պետք է լինի, Իրանի և Արևմուտքի միջև ՀԳՀԾ-ի բանակցությունների շրջանակում, փորձեն ավելի թափ հաղորդել Հայաստանի և Վրաստանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներին և վերջնական տեսքի բերել Իրանի հետ առևտրա-տնտեսական, տրանսպորտային, մաքսային, Կապանում Իրանի հյուպատոսության և Թավրիզում Հայաստանի հյուպատոսույան  հաստատման և այլ երկողմանի ու բազմակողմանի ամենատարբեր ոլորտներում համագործակցությունների առավել խորացումը, ինչն վստահաբար կբխի ոչ միայն Հայաստանի այլ նաև Իրանի տարածաշրջանային շահերից»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում