Ռուսաստանի համար ամենահիվանդագին հարցը՝ խաղաղապահ կոնտինգենտի Արցախում մնալն է և դրա մանդատի հարցը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Մամեդյարովի հայտարարությանը, քաղաքագետը նկատեց․ «Մամեդյարովը բացահայտ ասում է՝ հայեր դուք գործ ունեք Թուրքիայի ու ՌԴ-ի հետ, ոչ թե Ադրբեջանի հետ: Ռուս-ուկրաինական պատերազմը ՌԴ-ին հասցրել է նրան,որ Թուրքիան ՌԴ-ի համար կենսական անհրաժեշտություն է:Հայաստանն այսօր Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի համար դակիչ է: Ռուս-թուրքա-ադրբեջանական տանդեմին Հայաստանը որոշ տեղերում դիմադրում է՝ օգտվելով Արևմուտքի աջակցությունից»:










































