Հայտնի դերասան Բրեդ Փիթն իսկական հերոսություն է կատարել` նկարահանման հրապարակում օգնության հասնելով երկրորդական դերում հանդես եկող սկսնակ դերասանուհիներից մեկին, ով կարող էր հայտնվել իր գործընկերների ոտքերի հարվածների տակ: Այս մասին հայտնում է Life News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Շոտլանդիայում, որտեղ զոմբիների մասին World War Z ֆիլմն է նկարահանվում: Այն պահին, երբ նկարահանվում էր ֆիլմի դրվագներից մեկը, երբ մոտ 700 մարդ փախչում է զոմբիների հարձակումից, դերասանուհիներից մեկն ընկնում է, իսկ նրա հետևից շարունակում են վազել մի քանի հարյուր մարդ: Այդ պահին Բրեդ Փիթը վազում է դեպի աղջկա կողմը և կարողանում շուտ բարձրացնել նրան` փրկելով ծանր վնասվածքներից:
Դեպքից հետո դերասանուհին շնորհակալություն է հայտնել Բրեդ Փիթին և հպարտությամբ հայտարարել, որ ոչ բոլորը կարող են ասել, որ իրենց անձամբ օգնության է հասել Բրեդ Փիթը:








































