Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցման ծրագիրը. քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել

Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ծրագրի ընթացքին աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Ըստ աղբյուրի՝ մինչ հանգստի գոտու ստեղծումը Երևանյան լիճը նախ մաքրվել է շուրջ 50 տարվա աղբից: Աննախադեպ այս նախագծի առաջին փուլով տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ, մաքրվել 8 հա տարածք:

«Բավականին երկար ժամանակ աղտոտված էր Երևանյան լիճը: Ճիշտ է՝ խնդիրն ամբողջովին չենք լուծել, բայց 2022թ. ծավալուն աշխատանք իրականացվեց, և 8 հա-ից ավելի եղեգ այստեղից հանվեց: Գալիք տարի ևս նախատեսում ենք եղեգները չորացնել և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ: Կարծում եմ, եթե այս տեմպերով շարժվենք և յուրաքանչյուր տարի բյուջեով միջոցներ նախատեսենք, մի քանի տարի հետո կունենանք շատ լավ միջավայր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետը:

«Երևանը վերջերս դարձել է բավականին փոշոտ, և Երևանյան լիճը բնակլիմայական շատ մեծ խնդիր է լուծելու: Հետզհետե նկատելու ենք, որ լիճը դարձել է մաքուր, ինչը միկրոկլիմայի մեծ խնդիր է լուծելու»,- նկատում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Նշվում է, որ բարեկարգ հանգստի գոտու կվերածվի լճի ափամերձ տարածքի 2.8 հեկտարը, որից 2.1 հեկտարը կլինի կանաչ գոտի, կանցկացվի 1100 գծամետր ոռոգման ցանց:

«2023թ. նախատեսվում է նաև հաջորդ ափում շինարարական աշխատանքներ իրականացնել: Մենք այստեղ կունենանք նաև փոքր կամուրջ, որպեսզի ափերի միջև կապ ապահովենք: Աշխատանքները շարունակական են: Հատուկ ուշադրություն ենք դարձնում բնապահպանությանը, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Երևանում ունենք կանաչապատման խնդիր, և քայլ առ քայլ գնում ենք առաջ»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:

«Հանձնարարական ստացանք լճի հարակից ժայռապատ հատվածների համար կանաչապատման նախագիծ մշակել և տեղանքային ճարտարապետության տարրեր կիրառել: Մինչ այդ, աշնանը սանիտարական էտ կիրականացնենք: Կարծում եմ՝ այստեղից մի քանի հարյուր մեքենա աղբ և չորացած ծառեր ու ճյուղեր կտեղափոխենք: Բույսային և տեղանքային լուծումներ են լինելու, որը գարնանը կստանանք»,- ասում է Արմեն Բեգոյանը:

Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ծրագրով նախատեսված է տեղադրվել նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, շուրջ 500 մ երկարությամբ հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով սնվող էներգախնայող լուսատուներով:

Մայրաքաղաքի կլիմայական չոր պայմանները մեղմելուց բացի, Երևանյան լիճը լուծում է նաև ոռոգման ջուր կուտակելու խնդիր: 2023թ. համայնքը միջոցներ կձեռնարկի նաև այս ուղղությամբ:

«Մենք Երևանյան լճից նաև սահմանակից համայնքներին ոռոգման ջուր ենք մատակարարում, և դա է պատճառը, որ 2023թ. բյուջեով նախատեսել ենք Գետառ և Հրազդան գետերի միացման հատվածում մաքրման կայան ունենալ, որպեսզի գետը մաքրվի և նոր լցվի Երևանյան լիճ: Աշխատանքները ծավալուն են, և առաջին քայլերն արդեն արել ենք»,- ընդգծում է քաղաքապետը:

«Մայրաքաղաքի համար բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող ծրագրերից է նաև Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի անտառային գոտու վերականգնումը: Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային հատվածը կարգի բերելու գործընթաց ներգրավվեց շուրջ 160 աշխատակից: Տարածքից տեղափոխվեց ավելի քան 400 բեռնատար աղբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աշխատանքային շրջայցի ընթացքում ծրագրի արդյունքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Պատասխանատուները նշել են, որ գարնանային ծառատունկի ժամանակ 2 հեկտարում տնկվել է շուրջ 620 ծառ և թուփ:

Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել ոռոգման խնդիրը:
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում կանաչապատման ծավալուն ծրագիր կիրականացվի նաև աշնանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ 6 հեկտարում կհիմնվեն անտառտնկարկներ: Ոռոգելի կդառնա նաև ձախակողմյան հատվածի 1.2 հեկտարը: Կկառուցվի ոռոգման նոր համակարգ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մի քանի ուղղություններով իրականացվող կարևոր այս ծրագրերի ավարտից հետո, բնապահպանական նշանակությունից բացի, Երևանյան լիճն ու Ծիծեռնակաբերդի հարակից անտառապուրակը քաղաքի բնակիչների ու հյուրերի հանգստի սիրված գոտիներ կդառնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում