Tuesday, 30 04 2024
15:45
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Սա խաղ է, որը բարձր մակարդակով է իրականացվում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

 Պարոն Բաբայան, օգոստոսի 31-ին Բրյուսելում հանդիպելու են Փաշինյանը, Ալիևն ու Շառլ Միշելը: Արցախում ի՞ն չ սպասումներ, ակնկալիքներ կան այդ հանդիպումից:

Մենք միշտ կարևորել ենք ցանկացած հանդիպում, քննարկում, հաշվի առնելով նաև այն, որ յուրաքանչյուր հանդիպում որևէ ձևով չեն խախտելու այն կարմիր գծերը, որոնք կան, և հուսով ենք, որ այդպես էլ կլինի: Իսկ մեզ համար կարմիր գիծը մեկն է՝ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, դա անընդունելի է:

Վերջերս Բաքուն շատ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 2 երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հասցեին: Ընդհանրապես, այդ կառույցի գործունակության վերաբերյալ ի՞նչ սպասումներ կան:

Միանշանակ, դա Ադրբեջանից սպասելի էր, սա նորություն չէ, բայց բնական է, որ  նման քայլը հետապնդում է քաղաքական, դիվանագիտական ոլորտում ընդհանրապես Արցախի գործոնը ոչնչացնելը, որովհետև հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի, եռանախագահության շրջանակներում ընթացող գործընթացների տարբեր փաստաթղթերում, հայտարարություններում հստակ նշված է, որ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է և հակամարտության կողմ, և խաղաղ բանակցային գործընթացի կողմ: Բնական է, որ Ադրբեջանը փորձում է ապամոնտաժել Մինսկի խմբի եռանախագահությունը կամ Մինսկի խումբը, որն, ի դեպ, Ադրբեջանի իրավասության մեջ չի մտնում, որովհետև այն ստեղծվել է կոնսենսուսի հիման վրա, տարբեր երկրների մասնակցությամբ, բայց այսպիսի նենգ խաղ է խաղում և փորձում է Արևմուտք-Ռուսաստան տարաձայնությունների վրա խաղալ, բայց չեմ կարծում, որ դա ընդունելի կլինի նաև Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համար: Պարզապես մեզ համար կարմիր գիծը մեկն է՝ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, դա անընդունելի է: Բնական է, որ դա մեզ համար անընդունելի է, և մենք այս պահի դրությամբ դեռևս չենք տեսնում Մինսկի խմբի եռանախագահությանն այլընտրանք: Ես արդեն նշել եմ, որ դրա նպատակներից մեկն էլ այն է, որ փորձեն Թուրքիային մտցնել եռանախագահության կազմի մեջ, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի է: Այս ամենին մենք պետք է մոտենանք առանց սուտի դիվանագետների, քաղաքագետների, աշխարհաքաղաքագետների էմոցիոնալ մեկնաբանությունները  հաշվի առնելու: Սա խաղ է, որը բարձր մակարդակով է իրականացվում, և մենք պետք է նույն ձևով ցուցաբերենք համապատասխան մոտեցում:  Եթե պրոֆեսիոնալի դեմ դուրս են գալիս սիրողական կամ հարցից չհասկացող հոսանքներ, դա միշտ բերելու է պարտության: Հետևաբար, շատ զգույշ պետք է  լինենք ու լավ հասկանանք՝ ինչ է կատարվում:

Արցախի խորհրդարանի ղեկավարը ողջունել էր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների՝ Արցախի օկուպացված տարածքներ չայցելելը: Դուք ինչպե՞ս եք սա գնահատում որպես Արցախի ԱԳ նախարար:

Իհարկե, դա ողջունելի է, դա քաղաքական ու մարդասիրական քայլ է: Միաժամանակ, պետք է հասկանալ, որ Ադրբեջանը սա  օգտագործում է ոչ թե որպես պատճառ, այլ որպես պատրվակ Մինսկի խումբն ապամոնտաժելու: Շատ  ավելի խորը գործընթացներ են գնում, հետևաբար, պետք է ավելի լավ հասկանանք իրավիճակը և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերենք այս ամենի նկատմամբ: Մեր դեմ խաղում են շատ ուժեղ պատրաստված հոսանքներ ու թիմեր:

Խոսակցություններ կային, որ Ռուսաստանում ևս պետք է կայանա հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որը չկայացավ: Հիմա Բրյուսելում սպասվող հանդիպում Ռուսաստանի խանդը չի շարժի՞:


Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք իրավիճակի մասին, իսկապես, շատ պատմական իրավիճակում ենք ապրում: Ես անթույլատրելի եմ համարում, երբ որ  փորձենք խաղալ այս կամ այն երկրների՝ մեկը մյուսի դեմ լինելու վրա: Մենք ոչ այդ ռեսուրսը ունենք, ոչ էլ պետք է մեզ այդպիսի բան: Ռուսաստանն էլ է մեզ համար եղբայրական երկիր, և  մենք ունենք հնարավորություն բոլորի հետ լավ լինել, որովհետև ունենք Սփյուռք: Եթե դա չենք օգտագործում և փոխարենը մեկն օգտագործում է արևմտամետ, մյուսը ռուսամետ մոտեցում, դա ընունելի չէ: Արևմտամետ լինելու չափանիշը չպետք է լինի ատելությունը Ռուսաստանի դեմ կամ հակառամը: Ապուշ պետք է լինենք, որ այդպես անենք, դա կարող են անել հայրենիքը չսիրող մարդիկ: Հետևաբար, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նպաստենք մեր երկրի, հայրենիքի գոնե փրկությանը: Իսկ Արցախն իսկապես  ճակատագրական պահ է ապրում և անթույլատրելի եմ համարում  այդ խաղերը, հատկապես լրատվական դաշտում այս կամ այն շհերը սպասարկող մարդիկ տարբեր բաներ են գրում: Օրհասական ու պատմական է պահը, պետք է ամեն ինչ անենք, որ փրկենք Արցախը: Եվ այստեղ լինել հակառուս, հակաամերիկացի կամ հակաֆրանսիացի, սա պարզապես կամ կատարյալ ապուշություն է, կամ դավաճանություն: Ուրիշ ոչ մի կերպ չեմ կարող որակել, առավելևս հիմա, երբ ամեն ինչը պետք է կոչենք իր անունով: Հետևաբար, պետք է հանդիպումներ տանենք տարբեր մակարդակներում, բայց երբեք չփորձենք այդ աշխարհաքաղաքական  հսկաների խաղի մեջ մտնենք և ատելություն ցուցաբերենք այս կամ այն կողմի նկատմամբ: Մենք իրավունք չունենք նման բան անելու և ռեսուրս չունենք դրա համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում