Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Մեր հրեշտակին՝ 20-ամյա ծննդկան Մերիին ու նրա պտղին սպանել են Վանաձորի բժշկական կենտրոնում

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Լոռու մարզի Փամբակ գյուղում նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Մերի Գրիգորյանի հոգեհանգիստն է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մերիի հարազատները, համագյուղացիները, իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնը փորձում է հանրությանը մոլորեցնել՝ կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածելով, թե իբր Մերին Երևանի Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել գիտակցությունը տեղը, կայուն վիճակում:

«Այդ ամենը լկտի սուտ է: Մեր հրեշտակ Մերին «Վանաձոր» բժշկական կենտրոնի մի քանի բժիշկների ձեռքով է մահացել: Մինչ այդ նրանց քար անտարբերության հետևանքով Մերիի պտուղը նույնպես մահացավ: Ու այսքանից հետո փորձում են հանրությանը մոլորեցնել, թե Մերին առողջ է տեղափոխվել Երևան: Նորից ենք կրկնում. այդ ամենը լկտի սուտ է: Էդ ընտանիքը մեր գյուղի ամենահարգված ընտանիքներից էր: Երիտասարդ ամուսինները սպասում էին իրենց առաջնեկին, ու անգամ ճշտել էին երեխայի սեռը՝ տղա էր: Մերիին ու նրա ամուսնուն՝ Վարդանին, ոչ միայն գյուղում էին լավ ճանաչում, այլ նաև՝ Լոռու մարզում:

Երիտասարդ ամուսինները մի քանի օրվա ընթացքում բարի լուրի էին սպասում, որ իրենց օջախում արու զավակ է ծնվելու: Անգամ երեխայի համար գնումներ էին կատարել, որոշել էին անունը: Ողջ գյուղն ասում էր, որ էդ երեխան հորը՝ Վարդանին է քաշելու, ով իր ապրելակերպով ու նիստուկացով գյուղի ամենասիրված ու բարի երիտասարդներից է: Միշտ ընկերների մոտ ասում էր. «Մեր առաջնեկը տղա է լինելու, Հայոց բանակին զինվոր ենք տալու»: Ի՞նչ իմանար, որ Վանաձորի հիվանդանոցի որոշ բժիշկների անփութության հետևանքով նրա նպատակները կմնան անկատար»:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մերիի մայրն էլ ասում էր. «Իմ չծնված բալին, իմ չծնված հրեշտակին Վանաձորի բժիշկները սպանեցին: Հետո մահվան դուռը հասցրեցին Մերիիս: Փեսաս՝ Վարդանը, նրանց նույնիսկ խնդրել է, հորդորել, որ իր հրեշտակ կնոջը շտապ տեղափոխեն Երևան, բայց Վանաձորի ծննդատան բժիշկները մի բան էլ մուննաթ են եկել, թե ոչ մի խնդիր չկա, ներվերի հետ է կապված: 2-3 օր իմ աղջիկը անգիտակից, թուլացած վիճակում է գտնվել Վանաձորի հիվանդանոցում: Ո՞վ է տեսել 21-րդ դարում առողջ աղջկան բերես ծննդատուն՝ հույսով, հավատով սպասելով, որ 20 տարեկան աղջիկը զգալու է մայրանալու բերկրանքը, ու մեկ էլ ստանում ես բոթը, թե պտուղը մահացել է: Լավ, պտուղը մահացել էր, բայց կարող էիք կեսարյան վիրահատությամբ մահացած պտուղը հեռացնել ու այդ ժամանակ մեր Մերին հիմա ողջ կլիներ:

Աղջկան ոչ մի բժշկական օգնություն Վանաձորում չեն ցուցաբերել, անկապ դեղեր են նշանակել ու ներարկել: Ու երևի զգալով, որ Մերին արդեն կենաց ու մահու պայքար է տանում, երեխուս ռեանոմոբիլով տեղափոխում են Երևան: Բայց ռեանոմոբիլն էլ էլի Վանաձորի հիվանդանոցի բժիշկների մեղքով շատ ուշ է տեղ հասել: Մենք վստահ ենք, որ Մերիի կյանքը հնարավոր էր փրկել, եթե Վանաձորի հիվանդանոցում մի քանի օր շարունակ մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեին, այլ բարձր պահեին Հիպոկրատին տված երդումը: Մերին ոչ թե մահացել է Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի բժիշկների մեղքով, այլ՝ Վանաձորի բժշկական կենտրոնի: Երևանում փորձել են ամեն ինչ անել՝ մեր էրեխու կյանքը փրկելու համար, բայց անզոր են եղել:

Մենք գիտենք, որ մեր էրեխու կյանքը ետ չենք բերի, բայց պահանջում ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, որպեսզի այս գործը վերցնեն իրենց անմիջական հսկողության տակ, որ հետագայում նման վայ-բժիշկների պատճառով նման դեպքեր տեղի չունենան»:

Շարունակություն՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում