Արցախի Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցք հատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։
Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները: