Հզոր տեղատարափ անձրևները պատուհասել են Սինդ նահանգը։ Պակիստանի Սինդ նահանգում հորդառատ անձրևների զոհ է դարձել 15 մարդ։ Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ տարերքից, ընդհանուր առմամբ, տուժել է 900 հազար մարդ, ավերվել է 26,6 հզ շինություն: Ավելի քան 37 հազար մարդ պատսպարվել է վրանային ավաններում։
Պակիստանի ԱԳ նախարար Բիլավալ Բհուտտո Զարդարին օգնության խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին։