Sunday, 07 06 2026
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

WikiLeaks. ԱՄՆ դեսպանատունը չի հավատացել Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքներին

2009 թ. հունիսին Երևանում փոխդեսպան Փենինգթոնը դիվանագիտական նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարություն, որտեղ ներկայացրել է Երևանում կայացած քաղաքապետական ընտրությունների արդյունքների սեփական վերլուծությունը: Այս նամակը հայտնվել է WikiLeaks-ի տրամադրության տակ, որն էլ հրապարակել է այն:

Ամերիկյան դիվանագետին զարմացրել է այն, որ այն տեղամասերում, որտեղ գրանցվել է քաղաքացիների բարձր մասնակցություն, իշխող կուսակցության հաղթանակն առավել ակներև է եղել, ինչը կասկածի տեղիք է տվել դիվանագետին: Հատկապես կասկածի տակ են դրվում 7-րդ և 8-րդ ընտրատարածքների արդյունքները (Մալաթիա-Սեբաստիա): Փենինգթոնը նշում է, որ մի քանի ընտրատարածքներ, ուր մասնակցությունն այնքան էլ բարձր չի եղել, Հայ ազգային կոնգրեսը հաղթանակած Հանրապետական կուսակցությանը շատ մոտ արդյունքներ է ցույց տվել: Հատուկ նշվում է, որ վերահաշվարկի արդյունքում նվազել են ՀՀԿ-ին տրվող ձայները, մինչդեռ աճել են ԲՀԿ-ին և ՀԱԿ-ին հատկացվող տեղերի քանակը: Ներկայացված է նաև այլ վիճակագրություն:

Եզրակացության մեջ ամերիկացի դիվանագետը նշում է, որ որոշ տեղամասեր տարօրինակ արդյունքներ են գրանցել մասնակցության առումով, ինչը անչափ շատ է տեղական ինքնակառավարման ընտրությունների համար: Վերջում Փենինգթոնը շեշտում է, որ իրենք երբեք չեն կարողանա իմանալ, թե հանրապետական կուսակցությունը որքան ձայն է արդար ստացել, և որքանն է կեղծված եղել: «Այդուհանդերձ, դժվար է հավատալ, որ ՀՀԿ-ն արդար է հաղթել և ստացել է ձայների 40%-ը, որը բավարար էր ավագանում մեծամասնություն ունենալու և քաղաքապետ նշանակելու համար: Դժվար է նաև հավատալ, որ ՀԱԿ-ը հաղթել է 5 տեղամասում (439-ից), մինչդեռ 2008 թ. վիճարկելի ընտրությունների ժամանակ այդ թիվը 80-ից ավելի էր»,- գրում է Փենինգթոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում