Սփյուռքի կարևորությունը պետք է լինի հասցեական` ինչ, ինչպես և ով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Օքսֆորդ համալսարանի դասախոս, Սփուռքի Հետազոտության ծրագրի ղեկավար Հրաչ Չիլինկիրեանը:
Ասվում է` Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, բայց ինչպես, հարցադրում է անում Չիլինկիրեանը, նկատելով. «Սփյուռքի արժեքները ոչ թե կառույցների մեջ է, այլ անհատների. Հայաստան ներդրում անողները Սփյուռքի կառույցները չէին, այլ անհատները: ՀՀ իշխանությունները և ոչ պետական կառույցները պետք է Սփյուռքի հետ կամուրջներ ստեղծեն: Սփյուռքը երկիր չէ, եթե մարդիկ պետք է ներգրավվեն ՀՀ պետական համակարգի մեջ, նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից: Հայաստանը Սփյուռքի կարող ուժերին պետք է ներգրավի նախարարությունների մեջ: Պետք չէ սպասել, որ միայն իշխանությունը հարաբերություններ ունենա Սփյուռքի հետ»: