Հաճախ է խոսվում հիբրիդային պատերազմի մասին: Հիբրիդային պատերազմը նոր երեւույթ չէ, այդ թվում Հայաստանի դեմ կիրառվող նոր երևույթ չէ: Ընդհանրապես, հիբրիդային պատերազմի՝ իհարկե որոշակի պայմանական մեկնակետ, բայց հնարավոր է դիտարկել սոցցանցային իրականությունը: Սոցցանցը հիբրիդային պատերազմի դաշտն է:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ կարավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ:
Տնտեսագետը նշեց, որ կիբերանվտանգության ոլորտում ունենք լուրջ բացեր․ պետք է կարողանանք ռիսկերը վերահսկել․ «Հայաստանը եթե չլիներ անվտանգ, յոթ ամիսներին այսքան մեծ թվով զբոսաշրջիկ չէր գա: Այս պայթյունն ու կեղծ ահազանգերը կարող են վնասել զբոսաշրջության հոսքին․ պետք է ապացուցենք, որ անվտանգ երկիր ենք: Ռուսները այստեղ ստեղծում են նոր աշխատատեղեր, ինչը Հայաստանի համար ձեռնտու է: Այս ներհոսքի բացասական կողմը, որ հիմնական կենտրոնացումը Երևանում է: Միգրացիոն ծառայության միջոցով երկարաժամկետ նպատակով Հայաստան այցելածներին պետք է ուղղորդել մարզեր»: