Sunday, 14 06 2026
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է

Հովհաննես Իգիթյան. «Կա՛մ դիկտատուրա, կա՛մ ժողովրդավարություն, երրորդ մոդել չկա»

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, այսօր «Հայելի» ակումբում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ բանավեճում անդրադառնալով նրա այն գնահատականներին, թե կալանավորված երիտասարդ Տիգրան Առաքելյանը ոստիկանության աշխատակցի նկատմամբ արարքի՝ հարվածի և հայհոյանքի պատճառով է ձերբակալվել, և որ դա, ըստ Ռ. Պետրոսյանի, «ՀԱԿ-ի կողմից օգտագործվում է երկխոսությունն առկախելու համար և շինծու է», հակադարձեց՝ հիշեցնելով վերջերս լրագրողի կողմից մի պաշտոնյայի զանգահարելու և վերջինիս կողմից հայհոյանքների արժանանալու փաստին. «Ո՞ւր է հիմա այդ պաշտոնյան, նրա խափանման միջոց ընտրված է կալա՞նքը…: Ես կարծում եմ՝ անկախ այն բանից՝ կատարվե՞լ է հանցագործություն, թե՞ ոչ, խափանման միջոցը կարող է փոխվել:

Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, թե հարցն իրավական դաշտում է, և մենք կարծես թե անելիք չունենք։ Ես չեմ կարծում, թե Հայաստանում հատկապես խափանման միջոցի հետ կապված որևէ անգամ իրավական դրդապատճառներով է այդ հարցը լուծվել և ամեն անգամ լուծվել է քաղաքական դաշտում: Այդ բոլոր քաղաքական բանտարկյալներին ինչպես որ քաղաքական դրդապատճառներով նետել են բանտ, այդպես էլ ազատել են: Մենք նույնիսկ գիտենք, որ այն համաներումը, որ եղավ, օրենքի խախտման գնացին մարդիկ, որ քաղբանտարկյալները կարողանան մտնել այդ համաներման տակ: Պարզ է, չէ՞, որ այս ազատ արձակումները մեզ մոտ քաղաքական դաշտում են: Ինձ թվում է՝ որևէ պրոբլեմ չկա, ինձ թվում է, որ նույնիսկ պարոն Ռ.Պետրոսյանի ուժն ու դիրքը բավարար է՝ այսօր մի զանգով այդ հարցը լուծելու»:

Ռ.Պետրոսյանն իր հերթին ասաց, որ օգոստոսի 9-ին փողոցում կատարված միջադեպի կադրերը դիտելիս իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Տիգրան Առաքելյանը անհավասարակշիռ անձնավորություն է. «Ինձ մոտ կասկած առաջացավ, և հնարավոր է, որ այս ընթացքում փորձաքննություն նշանակվի, ստուգվի նրա հոգեկան հավասարակշռության վիճակը, և հնարավոր է՝ պարզվի, որ նա սահմանափակ մեղսունակ է, այդպիսի հասկացություն կա, և կնշանակվի հարկադիր բուժում: Եվ այսօր պահանջելով նրան ազատել՝ մենք, փաստորեն, հասարակության համար վտանգավոր մի մարդու կարող ենք բաց թողնել»:

Հ.Իգիթյանը հակադարձեց, որ բազմաթիվ ոստիկանների է տեսել՝ գնդապետի կոչումով, որոնց այսօր կարելի է ոչ թե բանտ նետել, այլ հոգեբանական բուժման վայր:

«Չեն կարող քաղաքական կոալիցիայի խմբի անդամները կամ ամբողջ խումբը, ինչպես պատճառաբանեց պարոն Զուրաբյանը, նախորդ չորրորդ հանդիպման ժամանակ խոստանալ խափանման միջոցը փոխելու հարցը լուծել: Չէին կարող պարզ պատճառով՝ խափանման միջոցի հարցը այդ խումբը չի որոշում, դա լուծում է համապատասխան քննչական մարմինը՝ դատախազի համաձայնությամբ կամ դատարանի միջոցով: Ինչպես նրանք կարող էին ուրիշ մարմինների ֆունկցիաները վերցնել իրենց վրա և խոստանալ, որ կազատեն երիտասարդին»,- նկատեց Ռ. Պետրոսյանը:

Ռ.Պետրոսյանը համամիտ է Հ. Իգիթյանի հետ, որ երկխոսությունը հասարակության, պետության համար շատ կարևոր նշանակություն ունի, և անգամ Հ.Իգիթյանի այն դիտարկման հետ, որ բիզնեսմենների թիվը Ազգային ժողովում պետք է պակասեցնել։ «Այդ հարցերին լուծում տալու համար պետք է շարունակել երկխոսությունը, և ես հույս ունեմ, որ այնքան ողջամիտ կլինեն երկու կողմերն էլ, որ կշարունակեն այդ երկխոսությունը, իսկ այդ տղայի հարցը, այսպես թե այնպես, կլուծվի, դատարանը կլուծի»,- ասաց Ռ.Պետրոսյանը:

Հ.Իգիթյանը կարծում է, որ եթե իշխանությունների համար ինքնանպատակ չէ իշխանությունը պահելը, նրանք պետք է լուծեն խնդիրը. «Մենք երկխոսության գնացինք՝ մոռանալով չարության մասին, վերժխնդրության և այլնի մասին: Ի վերջո, ես ամեն օր շփվում եմ այն մարկանց հետ, ովքեր երկուսուկես տարի նստել են: Այս համաներումը, որ երկուսուկես տարի հետո եղավ, այդպես չմտածեք, հա, թե ահա, բոլորին բաց են թողել: Ես մեկ տարի գտնվել եմ դրսում, բայց ես որևէ հանցանք չեմ կատարել, նույնիսկ մեղադրանք չի առաջադրվել ինձ, ինձ ուղղակի փնտրում էին վկայություն ստորագրելու համար, և ինձ տեղեկությունները ավելի շուտ հասան, քան այն ոստիկաններին, որոնք եկել էին մեր տուն՝ ինձ վերցնելու, ես արդեն դրսում էի: Այս ամեն ինչը մոռանալով, բոլոր կեղծիքները, ծեծն ու ջարդը, այս սպանությունները մոռանալով՝ ՀԱԿ-ը մի պայման դրեց, ասաց՝ լավ, քաղբանտարկյալներին ազատ արձակեք, գնանք խոսենք, թե այս երկիրը ինչպես կարելի է փրկել, և սրանով գնացինք երկխոսության: Ես հոռետես եմ, քանի որ ճանաչում եմ այդ մարդկանց, որոնք իշխանության ներսում են։ Նրանք մեր ժամանակ նույնիսկ երկրորդ էշելոնում էին գտնվում, բայց լավատես եմ այն իմաստով, որ նույնիսկ այս իշխանությունները պետք է հասկանան, որ այլ հնարավորություն չկա Հայաստանում գոյատևելու, զարգանալու, այլ մոդել Հայաստանը չի կարող ունենալ, կա՛մ դիկտատուրա, կա՛մ ժողովրդավարություն, երրորդ մոդել չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում