Ձեռներեցության աշխարհի գավաթը Ի -ԴաբլՅու -Սի ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է։ EWC-ը հիմնադրվել է 2019 թվականին՝ հնարավորություն տալով ավելի քան 400,000 ձեռներեցների շուրջ 200 երկրներից զարգացնել իրենց հմտությունները և աշխատել իրենց ստարտափների վրա։ EWC-ն Հայաստանում անց է կացվում 2-րդ անգամ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է EPIC-ի փոխտնօրեն և Հայաստանում EWC-ի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյան և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի խորհրդական տվյալների անալիտիկայի գծով Զավեն Նավոյանի հետ: Բանախոսները նշեցին,որ EWC-ը միջազգային մրցույթ է․ ամեն երկիր ներկայացնում է իր լավագույն ստարտափին: