Monday, 06 05 2024
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել

«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին

Կինոյի տանը կայացավ «Կյանքից ամուր» ֆիլմի հատուկ ցուցադրություն։ Ֆիլմը ստեղծվել է LC production-ի կողմից և պատմում է Արցախյան երկրորդ պատերազմից հետո վիրավոր զինվորների, զոհված զինծառայողների ընտանիքների մասին նրանց հույզերը, ապրելու և ապրեցնելու ցանկությունը։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ինչպես ֆիլմում նկարահանված հերոսները, այնպես էլ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու հիմնադրամները։

Ֆիլմի պրոդյուսեր Ծովինար Մկրտչյանի խոսքով՝ «Կյանքից ամուր» ֆիլմն այն մարդկանց մասին է, որոնք պատերազմում կորցրել են ամենաշատը և ամենաթանկը։ «Բայց, չնայած դրան, ամենաշատն են պայքարում, գործում, փոխում, ապրում և ապրեցնում։ Ու եթե նրանք կարող են, ապա մենք ամենաքիչը պարտավոր ենք։ Այս ֆիլմն ապրել կարողանալու մասին է, այն ժամանակ, երբ ապրելը թվում է անհնար ու անիմաստ։ Ֆիլմի մտահղացման հեղինակը՝ Շուշան Ռաֆայելյանը, վարակեց իր հերթական սիրուն գաղափարով, որի հիմքում սերն է, քաղաքացիական բարձր պատասխանատվությունը և օգտակար գործ անելու մեծ ցանկությունը», – ասում է Ծովինար Մկրտչյանը։

Ֆիլմը իրականություն է դարձել Իդրամ ընկերության ֆինանսական աջակցությամբ։

Իդրամ ընկերության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ֆիլմի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ոչ թե ցույց է տալիս կյանքը պատերազմից հետո այն գույներով, որոնցով մեզնից շատերն են տեսնում՝ մուգ, խտացված, հաճախ անգամ անգույն, այլ այն ուժը, որը հերոսները գտել են իրենց մեջ՝ վերականգնվելու, նաև՝ ցավը սրտում օգնելու մեր հասարակությանը։ Հենց դա է պատճառը, որ մենք որոշեցինք կանգնել ֆիլմի կողքին։ Հիշեցնեմ, որ «Մի դրամի ուժը» ծրագիրը ևս մեր բոլորի հավաքական ուժի մասին է, երբ Իդրամ համակարգով վճարելիս մեր շնորհիվ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցում են տարբեր նախաձեռնությունների։ Ընդհանուր գումարը, որը ընկերությունները հատկացրել են մեր երկրում կարևոր, անգամ կենսական գործունեություն իրականացնող հիմնադրամների, արդեն ավելի քան 90 մլն ՀՀ դրամ է կազմում», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում