Բուհերում թափուր տեղերը խոսում է ճգնաժամի ու այն վտանգի մասին, որ կախված է պետության գլխին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թարգմանիչ, արվեստաբան Նազարեթ Կարոյանը:
Նա կարծում է, որ բուհերի դասախոսները պետք է փոխվեն, որ սերունդները ճիշտ ուսում ստանան, «Բուհերում գործ ունենք կադրերի բացակայության հետ: Ժամանակակից կրթությունը պետք է հաշվի առնի աշխարհի բազմազանությունն ու արագությունը: Անհրաժեշտ են խորը գիտելիքներ ու հետազոտություններ այն ամենի վրա, ինչի վրա կառուցվել է մեր ինքնությունը: Մենք ունենք արժեքներ, բայց չենք կարողանում սահմանազատել ոչ իրական արժեքներից: Մեզ պետք է կոլեկտիվ նպատակ»:
Ըստ Կարոյանի՝ անձնական շահը գերադասվել է հասարակական ու պետական շահից․ «Մեր հասարակությունը ճգնաժամի պայմաններում աճապարում է»: