Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

6 ամիս է բղավում ենք․ եթե ՌԴ-ում մնացած հայերը հետ չգան, ուզբեկների նման գնալու են վառվեն՝ հանուն ցեղասպան Ռուսաստանի

«Պերմի երկրամասի միջինասիական ուզբեկների հասարակության» առաջնորդ Ջալոլովն առաջարկել է ստեղծել Թամերլանի անունով գումարտակ՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար.«Մեր երեխաները հաճախում են մանկապարտեզներ, սովորում են դպրոցներում, համալսարաններում։ Մենք ապրում ու աշխատում ենք Ռուսաստանում։ Մենք պարտավոր ենք մեր կերած հացն արդարացնել։ Ես առաջարկում եմ կամավորական գումարտակ ստեղծել և այն անվանել մեծանուն Ամիր Թիմուր [Թամերլան] անունով»,- ասել է Ջալոլովը։ Նա ներկաներին հորդորել է աջակցել իրեն ու միանալ գումարտակին։

«Կոմերսանտ» պարբերականն ավելի վաղ գրել էր, որ ուկրաինական պատերազմին մասնակցելու համար Ռուսաստանի մարզերում արդեն ստեղծվել են ավելի քան 40 «անվանական» կամավորական ստորաբաժանումներ։ Հրատարակության տվյալներով՝ մարզերում պատերազմ ուղարկելու համար կամավորների հավաքագրումը շարունակվում է արդեն մի քանի ամիս՝ տեղական իշխանությունները և վետերան կազմակերպությունները կոչ են անում միանալ ջոկատներին։ Ֆորմալ կերպով կամավորները պայմանագիր են կնքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ մի քանի ամիս ժամկետով և ստանում պայմանագրային զինծառայողի պաշտոնական կարգավիճակ։ Հայտարարություններ են տեղադրվում սոցիալական ցանցերում, տեղադրվում ավտոբուսներում, խիզախ «կամավորների» մասին պատմություններ ցուցադրվում տեղական հեռուստատեսությամբ։ Կամավորների հավաքագրման թեժ գծի համարներն այժմ ցուցադրվում են կիրակի օրը՝ Դմիտրի Կիսելևի շոուում։

Մասնագետները չեն բացառում, որ պատերազմի ձգձգման պայմաններում հնարավոր է, որ հօգուտ Ռուսաստանի ջոկատներ կազմելու պարտադրանքներ արվեն նաև Ռուսաստանում ապրող հայերին։ Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը գտնում է, որ Ռուսաստանում ապրող հայերին սպառնացող հիմնական վտանգը հենց այն է, որ իրենք շարունակում են այնտեղ ապրել․ «Իրենց  ամենամեծ սխալն այն է, որ իրենք մարտի 1-ից չեն սկսել վերադառնալ Հայաստան, ինչի մասին իրենց բազմիցս ասվել է։ Ով չի եկել Հայաստան  այս ընթացքում, ապա մեծ հավանականությամբ՝ իրենց հայ լինելու վրա կարելի է խաչ քաշել։Ես չեմ զարմանա, որ իրենց ստիպեն գնալ կռվելու, բայց ինձ դա ընդհանրապես չի անհանգստացնում։ Եթե այնքան ապուշ են, որ պետք է գնան ու Ուկրաինայում ցեղասպանություն գործեն, ի՞նչ կարող ենք անել։ Պետք է հասկանան, որ այնտեղ էլ  մեր համայնքն իր հողն է պաշտպանում։ Եվ սա ի տարբերություն Ռուսաստանի, որն ուրիշի հողի վրա է պատերազմ վարում։ Հուսով եմ՝ հայերը խելք կունենան այնքան, որ չեն գնա։ Բայց ցանկացած հայազգի անձնավորություն, այն պահից երբ հագնում է Ռուսաստանի Դաշնության համազգեստ, այդ պահից դառնում է ֆաշիստ, մարդասպան ու ցեղասպանություն գործող։ Ասեմ ավելին՝ մոտակա ժամանակներում, Պուտինի ռեժիմի ընկնելուց հետո, այդ մարդկանց  փնտրելու են, գտնեն ու դատեն։ Հայաստանի կառավարությունն էլ դրան միանշանակ աջակցելու է։ Այլ տարբերակ չի մնալու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ միանշանակ է, որ Հայաստանը լինելու է հաղթողների ճամբարում․ «Եթե Մարգարիտա Սիմոնյանը հայկական ազգանուն ունի, հո չի՞ նշանակում, որ չպետք է կախաղան հանենք։ Հագել ես Ռուսաստանի համազգեստ այն դեպքում, երբ այդ նույն ռուսը մեզ դավաճանել, մեր հողը տվել է թուրքին, հիմա էլ գնում կռվում ես այն հայերի դեմ, որոնք իրենց տո՞ւնն են պաշտպանում։ Դու ո՞վ ես դառնում դրանից հետո։ Ցանկացած հայ, ով այս պայմաններում մնում է Ռուսաստանում՝ դառնում է ֆաշիստ, ցեղասպանություն գործող ռազմական հանցագործություն գործող պետության քաղաքացի»։

Մեր զրուցակիցը համարում է նաև, որ ուզբեկների հարցը մի փոքր այլ է, իրենք, մեծ հաշվով, տեղ չունեն գնալու, քանի որ իրենց մոտ ավտորիտար ռեժիմներ են ու իրենց վիճակը ծանր է․ «Նրանց համար Ռուսաստանն իսկապես հարազատ երկիր է, հայերի պարագայում՝ իրավիճակը ցանկության դեպքում կարելի է փոխել։ Ուզբեկների համար դա պարզապես տարածք է, որ քոչվորի նման կարող են գալ ու ապրել, դա իրենց իրավունքն է։ Ուզում են կռվեն, թող գնան, բայց հայերը չպետք է դրա մասին նույնիսկ մտքներով անցկացնեն։6 ամիս է բղավում ենք, որ հայերը հետ գան, չեն գալիս, մենք ի՞նչ կարող ենք անել։ Եթե այդքան չեք ֆայմում՝ դուք էլ ուզբեկների նման գնալու եք վառվեք»։

Կարեն Սարգսյանի խոսքերով՝ Հայաստան պետությունն այժմ լուրջ խնդրի առաջ է կանգնած, պետք է հստակեցնի՝ ինչ է լինելու իր արտաքին քաղաքականության հետ․ «Ուկրաինայում իրավիճակը շատ լրջորեն փոխվելու է, սեպտեմբերի վերջին շաբաթից պատժամիջոցների հիմնական մասն է սկսելու ազդել, դեկտեմբերի 30-ից նավթը։ Այսինքն՝ մենք  մինչև տարվա վերջ պետք է շատ լուրջ արտաքին քաղաքական որոշումներ կայացնենք։ Մարդկանց մոտ տպավորություն է, որ կառավարությունը բարձր վարկանիշ ունի ու կարող է ոչինչ չանել։ Բայց  ո՛չ,այդքան բարձր չէ վարկանիշը, պետք են հստակ քայլեր։ Իրավիճակը զարգանում է մեզանից անկախ։ Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակը փոփոխման է ենթակա։ Ցավալի է, որ ժողովրդի մեծ մասն ու կառավարությունը չեն հասկանում, որ Ուկրաինայից այսօր շատ բան է կախված։ Մհեր Գրիգորյանին պաշտոնից չհեռացնելը լրջագույն խնդիր է։ Առաջին փոխվարչապետը ռուսական գործակալ է, ու իր ներկայությունը ավտոմատ բերում է նրան, որ արևմուտքը մեզ չի վստահում։ Էկոնոմիկայի նախարարն ունակ չէ որևէ բան անել, նրա հետ ոչ ոք չի ցանկանում խոսել։ Այդ մարդու հետ հնարավոր չէ որևէ համաձայնության գալ։ Գլխավոր շտաբի պետը սարսափելի վախկոտ է։ Ահա այսպիսի խնդիրներ կան։ Բևեռը գոռում է՝ Նիկոլին փոխեք, բայց պետք է փոխել համակարգը, ոչ թե Նիկոլին։ Եթե դու կենտրոնանում ես մի մարդու վրա, դա բերում է ահռելի սխալների։Մի մարդ փոխելով դու իրավիճակ չես կարող փոխել։ Մարդկանց մտածելակերպն ու համակարգն է պետք փոխել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում