Monday, 13 05 2024
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը

Մեծ փողեր, փոքր պատասխանատվություն

Հայաստանում հասարակական-քաղաքական, արտաքին քաղաքական օրակարգային հարցերի, ներքաղաքական, ներհասարակական համակեցության բովանդակության վերաբերյալ քննարկումներում բնականորեն առաջնային դիտարկման է ենթարկվում քաղաքական վերնախավի պատասխանատվության հարցը: Միաժամանակ, թերեւս անհամաչափ ձեւով պատասխանատվության դիտարկման դաշտից դուրս է մնում տնտեսական վերնախավի վարքագիծը: Մինչդեռ, Հայաստանի ներհասարակական, ներքաղաքական զարգացումների, ներքին կյանքի որակի եւ բովանդակության առումով առանցքային պատասխանատվություն ունի նաեւ տնտեսական վերնախավը, ինչպիսի հասկացություններով էլ բնորոշենք այն՝ օլիգարխիա, քրեա-օլիգարխիա, թե բուրժուազիա:

Տնտեսական վերնախավը Հայաստանում գործնականում զուրկ է եղել եւ մեծ հաշվով առ այսօր շարունակում է հեռու մնալ հասարակական-քաղաքական պատասխանատվությունից, եթե իհարկե չկա անմիջական քաղաքական ներգրավվածություն որեւէ կուսակցական կամ խմբային շահի համատեքստում: Հնարավոր է գտնել հազվադեպ բացառություններ, բայց դրանք ըստ էության հաստատում են ընդհանուր «կանոնը» եւ չեն ստացել որոշակի համակարգային վարքագծի բնույթ: Ընդ որում, ասվածը հատկապես վերաբերելի է խոշոր սեփականատիրական դասին, որը գործնականում հեռու է մնացել հասարակական զարգացման խնդիրների խորքային դիտարկումներից եւ դրանց հանդեպ որակական պատասխանատվությունից:  Օրինակ, Հայաստանում գործնականապես անհնար է դիտարկել հայաստանյան խոշոր ներդրում հասարակական զարգացման որեւէ ուղղությամբ արդիականացման ծրագիր իրագործելու համար:

Իհարկե հնարավոր է, որ պոտենցիալ հայաստանյան ներդրողները այստեղ առաջնորդվում են զուտ բիզնես պրագմատիզմով եւ համարում, որ այդօրինակ ներդրումը չունի հեռանկար, հետեւաբար պետք չէ ավելորդ փող ծախսել եւ ընդամենը պետք է Հայաստանում փող աշխատել որքան հնարավոր է, իսկ անհնարինության պարագայում պարզապես հեռանալ Հայաստանից, ինչի հնարավորությունն անշուշտ ունեն թերեւս բոլորը: Դա էլ իհարկե մոտեցում է, որը սակայն որեւէ առնչություն չունի վերնախավային որակի հետ: Իհարկե որեւէ մեկն էլ գուցե պարտավոր չէ համապատասխանել կամ ստանձնել այդպիսի որակներ: Պարզապես այդ դեպքում հարկ է արձանագրել, որ Հայաստանում պատկերը մեղմ ասած մխիթարական չէ ոչ միայն հասարակական-քաղաքական, այլ նաեւ տնտեսական վերնախավի մակարդակում, որը մանրախնդրությամբ չի տարբերվում հասարակական-քաղաքական դերակատարներից, թեեւ իր ներկայացուցիչների զգալի մասով գտնվում է այդ դերակատարների հանդեպ «վերամբարձ» գնահատականների առաջնագծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում