Monday, 10 06 2024
Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ
Արթուր եղբայրները, Պիպոները մտածում են՝ մեր խելքը գնում է իրենց համար. լավ բան չի վկայում
18:10
Իրանն առաջին անգամ որպես լիիրավ անդամ կմասնակցի BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը
Պուտինը չի գնում, Էրդողանը կանչեց Ալիեւին. ու՞ր է հոսել «քիմիան»
17:50
Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը. Կոնջորյան
Մերժվեց, բայց կայանալու է. հունիսի 17-ին օրենքի ուժով կգումարավի ԱԺ արտահերթ նիստ. Օհանյան
17:40
Բելգիայի թագավորն ընդունել է վարչապետ Դե Կրոյի կառավարության հրաժարականը
17:30
Գերմանիայում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի
Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը
17:27
Լեհաստանի զինագործարանում պայթյուն է որոտացել․ կա զոհ
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` մայիսի հաշվետվությունը
Մեհրաբյան Online
17:10
Բոլոր կողմերը համաձայն են, որ Ուկրաինայի հարցով երկխոսությանն անհրաժեշտ է ՌԴ-ի մասնակցությունը․ Շվեյցարիայի ԱԳՆ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Գազայում զոհերի թիվը հատել է 37.000-ը
Մաշտոցի պողոտայում կատարած դանակահարության համար մեղադրանք է ներկայացվել 20–ամյա երիտասարդի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
16:50
Փարիզում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են Chanel-ի բուտիկի մեջ և պայուսակներ գողացել
Խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը
Շահումով խաղերի մասին օրինագիծը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում
Վստահ եմ՝ ընդդիմությունը մանդատները չի դնելու, արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկելու
Ուզում են ժողովրդից խլել ընտրության իրավունքը, ես թույլ չեմ տա, հրապարակում օրակարգ չկա
16:40
Թաիլանդում Սենատի ընտրությունների երկրորդ փուլ է անցել ավելի քան 23 000 թեկնածու
16:30
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
«Ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել Ռուսաստանին Հայաստանի համար». Գալուզին
«Ռուսական կապիտալով ձեռնարկությունները Հայաստանի հիմնական հարկատուներն են». Գալուզին
«Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ». Գալուզին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին

Ճապոնիան` պատերազմական նոր վտանգի պայմաններում

Ճապոնիան նշում է Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծությունների տարելիցը: Երկու հարձակումների հետևանքով զոհվեց ավելի քան 200 հազար մարդ և վերջ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին: Այսօր տարածաշրջանը նորից ալեկոծված է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Հիրոսիմայում ատոմային ռմբակոծության 77-րդ տարելիցին մասնակցում են տեղի դպրոցների աշակերտներն ու պայթյունից փրկվածները: Այս քաղաքում ատոմային ռմբակոծությանը զոհ էր գնացել 140 հազար մարդ: Այստեղ են կառավարության անդամները եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ինչպես Անտոնիո Գուտերեշն է ասում, ‘’Աշխարհի զինանոցներում այսօր մոտ 13000 միջուկային զենք է պահվում: Միջուկային վտանգով ճգնաժամերը արագորեն տարածվում են Մերձավոր Արևելքից մինչև Կորեական թերակղզի, մինչև Ուկրաինա’’։

Հիրոսիման պատրաստվում է հաջորդ տարի ընդունել Մեծ յոթնյակի գագաթաժողովը: Այս առնչությամբ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասում է. «Մեծ յոթնյակի առաջնորդների հետ միասին, խաղաղության հուշարձանի առջև մենք կհաստատենք խաղաղությունը պաշտպանելու համար միավորվելու մեր հանձնառությունը»:

Ճապոնիայի սահմանադրությունը, որը գրվել է 1945 թվականին նրա պարտությունից հետո, ասում է, որ «ճապոնիայի ժողովուրդը ընդմիշտ հրաժարվում է պատերազմը պետության իրավունքը համարելու սկզբունքից»: Սակայն պատերազմի վտանգը մոտենում է այս երկրի ափերին:

Վերջին օրերին Թայվանի շուրջ Չինաստանի լայնամասշտաբ զորավարժությունները մտավախություն են առաջացրել, որ Պեկինը ծրագրում է ներխուժել այս կղզի: Ճապոնիան տեղեկացնում է, որ չինական մի քանի հրթիռներ ընկել են իր բացառիկ տնտեսական գոտու մեջ գտնվող ծովային տարածքներում:

Վարչապետն ասում է, որ կառավարությունը պետք է արձագանքի Թայվանի և Ուկրաինայի ճգնաժամերին: Նրա խոսքերով, իրենք պետք է կտրուկ կերպով ամրապնդեն երկրի պաշտպանությունը:

Այդ քաղաքականությունն աստիճանաբար ավելի մեծ աջակցություն է ստանում հանրության կողմից:

Ինչպես Մեյկայի համալսարանի գլոբալ հետազոտությունների պրոֆեսոր Տեցուո Կոտանին է ասում, «Ուկրաինայի դեմ ռուսական ներխուժման պատճառով ազգային անվտանգության վերաբերյալ ճապոնական լայն հասարակության ընկալումը կտրուկ փոխվել է։ Ճապոնացիները շատ են անհանգստացած Չինաստանի ագրեսիայից. Եվ նայելով հասարակական կարծիքի հարցումներին՝ ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ, որ սահմանադրության մեջ իրականացվի փոփոխություն, ինչպես նաեւ կտրուկ կերպով ավելացվեն պաշտպանական ծախսերը:

Ճապոնիան կարող է ներքաշվել Թայվանի շուրջ ցանկացած հակամարտության մեջ, ասում է Կոտանին: «Աշխարհագրապես մոտ լինելու պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ Ճապոնիան իր տարածքում ունի ամերիկյան ռազմական բազաներ’’, ասում է նա:

Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները ժամանակին փոխեցին պատերազմի և ռազմական հզորության նկատմամբ Ճապոնիայի վերաբերմունքը: Սակայն յոթանասունյոթ տարի անց երկիրը ստիպված է դիմակայել նոր իրականության՝ հզոր, ագրեսիվ Չինաստանի, որը ցանկանում է և կարող է իր ռազմական իր ուժը նախագծել Ճապոնիայի շեմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում