Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

Հայաստանում բնակչության թվի անկում է, հատկապես՝ Երևանում․ ինչով է այն պայմանավորված

Հայաստանի բնակչությունը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար 900 մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 890 հազար 200 մարդ, և գյուղականը՝ 1 մլն 71 հազար 700 մարդ: Նախորդ տարի ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ, այսինքն՝ բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2700-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երևանում 4000-ով: Եթե նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 96 հազար 100, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 100 մարդ:

Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է՝ տարբեր տեղաշարժերի հաշվին։ Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 200, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 265 հազար 200 մարդ: Արարատի մարզում ևս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 600-ից հասնելով 257 հազար 300-ի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 200-ից դարձել է 125 հազար մարդ: Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 700-ով: Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 600-ով:

Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է՝ դառնալով 251 հազար 800:

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ, որի խոսքով՝ հիմնական նվազումը պայմանավորված է միգրացիոն գործընթացներով, քանի որ Հայաստանից ավելի շատ մեկնում են, քան ժամանում։ Չնայած այս ամենին ՀՀ-ում բնական աճի ցուցանիշը դրական է, այսինքն բնակչության թվաքանակի նվազմանը ազդում է մեծամասամբ միգրացիան, որը դեռևս շարունակվում է, ճիշտ է, քիչ տեմպերով, բայց շարունակվում է։ Ապագայի մասին խոսել ու կանխատեսումներ անել դժվար է, քանի որ միգրացիոն գործընթացների վրա շատ գործոններ են ազդում ու հստակ որևէ բան ասել ՀՀ-ի մասով, գրեթե անհնար է, որովհետև պատերազմից հետո անվտանգային միջավայրի բարելավում դեռևս չի եղել, երկրի տարբեր ոլորտներում գնաճ է, իսկ այդ ամենը չի գրավում մարդկանց։ Կարող ենք ասել, որ չնայած այս ամենին պետք չէ հույսը կորցնել, քանի որ վերջին երեք տարիների կտրվածքով նորմալ վիճակում ենք, չնայած նրան, որ պատերազմն ու կորոնան մեծ ազդեցություն ունեցան բնական աճի ցուցանիշի վրա։ Պետք է փաստենք, որ վերջին շրջանում կորոնավիրուսի մահերի թիվը բավականին նվազել է, որը նպաստել է՝ թե՛ բնական աճին, թե՛ բնակչության թվին։ Տարվա վերջին ամեն բան հստակ պարզ կլինի, երբ կամփոփովեն տվայլները։

Մարկոսյանի նշմամբ՝ վերջին մեկ տարվա կտրվածքով Երևանում բնակչության անկում է գրանցվել, որը պայմանավորված է տեղի գնաճով, թանկ է ուտելիքը, անշարժ գույքը, այլ ծառայությունները ևս, մարդիկ էլ նախընտրում են ավելի նպաստավոր պայմաններում աշխատել, որպեսզի խնայողություններ անելու հնարավորություն ունենան։ Պետք է փաստել, որ Երևանի բնակչության քանակն այևս չի աճում, այն առաջվա պես հրապուրիչ քաղաք չէ։ Ներկայումս զարգացում են ապրում այլ քաղաքներ, օրինակ՝ Գյումրին, որտեղ ապրելն ու աշխատելը սկսել է դառնալ ավելի ձեռնտու։ Սա ազդելու է նաև նրա վրա, որ ներքին միգրացիոն հոսքերը չեն գալու Երևան, այլ մեծամասամբ տարածվելու են մարզերով։

Մարզերից շատերում բնակչության թվի աճ է գրանցվել՝ Արարատի մարզում, Արմավիրում, Գեղարքունիքում, որը պայմանավորված է՝ տեղի բնական աճի ցուցանիշով ու ներհոսքով․ դա կարող է լինել թե՛ այլ շրաջններից, թե՛ Սյունիքից, թե՛ Արցախից, հատկապես՝ պատերազմից հետո, երբ արցախցիներից շատերը բնակություն սկսեցին հաստատել ՀՀ-ի տարբեր տարածքներում՝ սկսած Կոտայքից, Արարատից, Արմավիրից, Երևանից, որն էլ ազդել է մարզային բնակչության թվի աճի ավելացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում