Tuesday, 14 05 2024
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը

Ավելի ցինիկ ու լկտի դարձող անպատժելիություն. ԱԱԾ և խորհրդարանի հրամայականը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը արտակարգ հաղորդագրությամբ զգուշացրել է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին չայցելել Երևանի որոշ վայրեր, որոնց առնչությամբ ստացվել էր ռումբի ահազանգ: Դեսպանատան միանգամայն օրինաչափ և հասկանալի արձագանք, հաշվի առնելով այն, որ օգոստոսի 2-ի երեկոյան տարածված ահազանգը հերթականն էր, ընդ որում որոշակիորեն աննախադեպ այն իմաստով, որ վերաբերում էր միանգամից տասնյակ հաստատությունների: Ռումբերի մասին կեղծ ահազանգերը վերջին շրջանում դարձել են բավականին հաճախակի, ընդհուպ այնքան, որ արձագանքի անհրաժեշտություն են առաջացրել նաև օտարերկրյա դիվանագիտական- ներկայացուցչություններում: Բարեբախտաբար բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն չափազանց դժվար է երաշխավորել, որ միշտ էլ լինելու են կեղծ: Միաժամանակ շատ բարդ է ասել, գործ ունենք քաղաքական կամ այդօրինակ այլ մոտիվներով արվող ակնարկների կամ զգուշացումների,

նույն մոտիվներով արվող պարզապես խուլիգանությա՞ն, թե՞ ուղղակի խուլիգանության, առանց որեւէ քաղաքական մոտիվի: Բոլոր դեպքերում, ահաբեկչության այդ ձեւը առնվազն կաթվածահար է անում պետական կառավարման աշխատանքն ու հանրային կյանքը որոշակի հատվածում ՝ որոշակի ժամանակով: Իսկ, երբ ահազանգը վերաբերում է օրինակ մետրոյի բոլոր կայարաններին, կամ դրան զուգահեռ նաեւ այլ քաղաքացիական եւ ուժային ենթակառուցվածքների, ապա կաթվածահարության մասշտաբը դառնում է արդեն ոչ միայն անհարմար, այլ նաեւ խիստ վտանգավոր, և քաղաքական հետեւանքով հղի, անկախ հանգամանքից՝ արդյո՞ք եղել է քաղաքական մոտիվ, թե՞ ոչ: Այդ ամենում առ այսօր կա մտահոգիչ մեկ այլ բան: Չկա հեռախոսային ահաբեկչության բացահայտում: կա արդեն ամիսներ առկա երեւույթ, որը ստանում է ավելի ու ավելի լկտի եւ ցինիկ դրսեւորում՝ ինչի մասին վկայեց օգոստոսի 2-ի երեկոյան ահազանգը, բայց չկա բացահայտում:

Դա նշանակում է, որ գոնե մինչ այժմ կա երեւույթի փաստացի անպատժելիություն՝ կամա, թե ակամա: Դա էլ իր հերթին նշանակում է, որ կա երեւույթի տարածման, այսինքն հանրային եւ պետական կյանքը կաթվածահար անելու, առանց այդ էլ սթրեսային իրավիճակը էլ ավելի սրելու, խուճապը և հոգեբանական գերլարումը ավելի մեծ մասշտաբի հասցնելու ռիսկ: Ըստ այդմ, Ազգային անվտանգության ծառայության և իրավապահ համակարգի համար թերևս կարեւորագույն խնդիր է ահազանգի դեպքի շուտափույթ բացահայտումը և դատական կարգով խստագույն պատժի իրականացումը: Գուցե անելիք ունի նաև խորհրդարանը՝ օրենսդրորեն խստացնելով հեռախոսային այդօրինակ ահաբեկության համար սահմանվող պատժաչափը, անկախ մոտիվներից, որովհետև այդպիսի ահաբեկության հետևանքը դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում