Monday, 13 05 2024
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից

Պետություն-խաղալիք․ ինչպե՞ս են մեզ մանիպուլացնում՝ խաղալով մեր զգացմունքների հետ

Արցախյան վերջին լարման թեման քննարկումների առարկա դարձավ նաև ներքաղաքական դաշտում։ Որոշ շրջանական հարցերի պատասխաններ, ամեն դեպքում կառավարության այսօրվա նիստում հնչեցին։ Ընդդիմադիրները Փաշինյանի ելույթից հետո պնդեցին, որ վերջինս  կրկին ամեն ինչ, այսպես ասենք՝ «գցում է ռուսների» գրպանը։ Ավելի պրոռուսական հասարակական-քաղաքական շրջանակները հավելեցին, որ Հայաստանի իշխանությունները պարզապես լվանում են ձեռքերը Արցախից ու Մոսկվայի վրա բարդում սեփական սխալները։ Երրորդներն առհասարակ խոսեցին այն մասին, որ Հայաստանում առաջնորդվում են բացառապես ադրբեջանական նառատիվներով, ըստ որոնց Ալիևը նպատակ ունի ազատվել ռուսներից Արցախում՝ այսպիսով վերահսկողություն սահմանելով Արցախի ողջ տարածքում։ Իբր, հայաստանի իշխանություններն էլ ակտիվ աջակցում են Բաքվին՝ այս նկրտումներում։

Մինչդեռ, հստակ է, որ Բաքուն ռուսներից բողոքելու իր պատճառներն ունի, Երևանը՝ իր։ Երևանին անհրաժեշտ է, որ ռուսները իրապես իրականացնեն խաղաղապահ գործունեություն այլ ոչ թե պարզապես ներկա գտնվեն հողի վրա։ Մինչդեռ Ալիևին պետք է, որ ռուսները հեռանան՝ հայերի հետ տետ-ա-տետ մնալու ու խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու համար։

Իսկ այս ընթացքում ներքաղաքական դասավորվածությունը գործում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ բոլորի՝ բացի Հայաստանից։ Ինչ-ինչ շրջանակներ մեզ անդադար համոզում են, թե ամեն ինչում մեղավոր է հայ ժողովուրդը, որ կան՝կներեք արտահայտության համար, ինչպես ոմանք ենա անվանում «ժեխեր» ու «օխլոսներ», որոնք ընտրեցին Փաշինյանին ու նրան քարտ բլանշ տվեցին՝ հանձնելու Արցախը։ Մինչդեռ նման հայտարարություններն անողներն իրենք որևէ բան չեն առաջարկում այլ պարզապես պնդում, որ պետք է հանձնվել ռուսներին ու ռուսներից հավերժ շնորհակալ լինել, որ մեզ միշտ փրկում են մեր իսկ անխելքությունից։ Մեզ նպատակաուղղված վերածում են մարգինալացված ու դեգրադացված հասարակության, համոզում, որ ամեն ինչու մեղավոր է բացառապես հայ քաղաքական միտքը, հայ ժողովուրդն ու անհատապես՝ յուրաքանչյուրս։ Մեզանում սերմանում են այս գաղափարը՝ մեր սեփական անունակությունը դարձնելով փաստ։ Սա էապես կոտրում, ոչնչացնում է վստահությունը ինքներս մեր հանդեպ ու նպատակ ունի մեզ հասցնել այն գաղափարին, որ մենք միևնույն է ինքնուչույն ապել չենք կարող ու հարմար պահին պետք է հանձնվել մեկ այլ՝ ավելի խոշոր երկրի, որը կապահովի մեր հացն էլ, կացն էլ, անվտանգությունն էլ և այլն։

Մեզ, ինչպես դրսից, այնպես էլ ներսից որոշները նպատակ են դրել վերածել այս լեռնաշխարհում ապրող ինչ-որ ցեղախմբի, առանց ինքնության ու առանց իրավունքների, ինչպես օրինակ՝ օսեթներին, աբխազներին, չեչեններին, դագերին և այլն, որոնք քանակով փոքրաթիվ են, Մոսկվան էլ ասում է, թե այդ թվով վերջիններս անկախ լինելու իրավունք չունեն։ Մեզ համոզում են, որ 3 միլիոնանոց պետություն լինել չի կարող, դա պետություն կոչվել չի կարող։ Մինչդեռ անկախություն ունենալը մեզ համար եղել է դարավոր փափագ, մի շրջանում թաքուն, մի շրջանում էլ անթաքույց նպատակ ու հարյուրամյակներ անց մենք վերջապես մեր տունն ենք ձեռք բերել՝ վկայականն էլ ձեռքներս։ Ինչպես կարող ենք այժմ մեր թեկուզ փոքր, թեկուզ խարխուլ, թեկուզ արվարձանում գտնվող, բայց սեփական տունն ինքնակամ հանձնել ի պահ ուրիշին ու վերադառնալ մեր սեփական տուն ապրելու վարձով։ Մենք իրավունք չունենք մեր տանը վարձով ապրել, այն մերն է։ Եվ հայկական քաղաքական դաշտում գործող ամեն ուժ, որը կհամոզի մեզ, թե մենք անունակ ենք այնքան, որ չենք կարող մեր գլուխը պահել, որ չենք կարող պետություն ունենալ, սեփականը կերտել՝ առնվազն դավաճան է, անհայրենիք ու անտուն մեկը։

Որոշ կենտրոններ պարզապես չեն համակերպվում գաղափարի հետ, որ Հայաստանը կա ու կարող  ինքնիշխան լինել, ունենալ դրոշ, գերբ, հիմն ու այլ ատրիբուտներ, ինստիտուտներ ու բանակ։ Բայց մեր գերակա խնդիրն է ինչպես ներսում, այնպես էլ դրսում ապացուցել բոլորին, որ մենք իրավունք ունենք ապրել սեփական տանը, ունենալ այդ տունն ու պաշտպանել, պահպանել այն։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում