Tuesday, 27 09 2022
Պարեկներն անցած շաբաթ Երևանում, Շիրակում և Լոռիում հայտնաբերել են 2 593 խախտում
Տեր-Պետրոսյանը ստեղծված ծանր իրավիճակի հաղթահարումը տեսնում է իշխանություն-ընդդիմություն երկխոսության և համատեղ որոշումներ կայացնելու մեջ
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր
Տեր-Պետրոսյանը ստեղծված ծանր իրավիճակի հաղթահարումը տեսնում է իշխանություն-ընդդիմություն երկխոսության և համատեղ որոշումներ կայացնելու մեջ
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը
00:30
Կուբայում միասեռ ամուսնությունների օրինականացման հանրաքվե է անցկացվել
Նազարբաևի զարմիկին դատապարտել են 6 տարվա ազատազրկման
00:00
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել անաչառ ստուգում անցկացնել
Մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, որը պահանջում է համատեղ որոշման կայացում. Լևոն Տեր-Պետրոսյան
ՍԵՊՏԵՄԲԵՐ 26-ին Հայաստանում ծնունդների թիվը 258
Քոչարյանը Հայաստանի սուվերենության հաշվին լեշակեր անգղի նման սպասում է, թե երբ է գետնին դիակ հայտնվելու, որ հոշոտի
Գեղարքունիքի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը
Եթե ուզում ենք Ադրբեջանը պատժվի, Հայաստանը պետք է ICC-ի անդամ դառնա
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Քննարկվել են առողջապահական համակարգի ընթացիկ բարեփոխումները
Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայաստանին սպասվում են ցավոտ և ծանր լուծումներ»
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է
Տեր-Պետրոսյանը Կաթողիկոսին, Քոչարյանին, Սարգսյանին ու Արցախի նախկին նախագահներին առաջարկել է ձեռք մեկնել Փաշինյանին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը. ՊԵԿ
ՀԱՊԿ-ում գտնվելը հակոտնյա է Հայաստանի գոյությանը
Ողջունում եմ ՀՀ վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ. Մակրոն
Ադրբեջանի քարտեզը նկարած է, պետք է վերադարձնի ԽՍՀՄ-ի նվիրած հայկական տարածքները
«Այս միջավայրը պետք է օգտագործել անվտանգային մեխանիզմները դիվերսիֆիկացնելու համար». Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի
Օրվա միտքը. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՂԵՑ ԱՆՊԱՇՏՊԱՆ
ՀԱՊԿ-ն ողջունում է Բիշքեկի և Դուշանբեի միջև հակամարտության կարգավորումը
ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին
Էմանուել Մակրոնի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը

Ադրբեջանը Հայաստանին ստիպում է գնալ փաթեթային լուծման․ ամեն ինչ միանգամից կամ կործանում

Մոսկվայի հովանու ներքո Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, փաստորեն, կարծես ունեցել է մեկ այլ՝ թաքնված նպատակ, այն է՝ ամեն կերպ ու շարունակաբար նվազեցնել Հայաստանի սուբյեկտայնությունն ու ունենալ արդիական գործիքներ՝ Երևանին պարտադրելու գնալ նորանոր զիջումների, լինի քաղաքական, դիվանագիտական, թե ռազմական ճակատներում։

Ռուսաստանը, որը մինչև պատերազմը, ըստ էության հակամարտության կողմ չի հանդիսացել, Ն9-ով փաստեց, որ այսուհետ ինքը ևս Ղարաբաղում շահառու է, քանի որ նախ կանգնեցրել է պատերազմը, ապա ներ է դրել իր զորքերը, հիմա էլ հստակորեն ուղենշում է, թե ինչպիսին պիտի լինի տարածաշրջանային երկրների քաղաքականությունն այս կամ այն հարցում՝ ելնելով Մոսկվայի սուբյեկտիվ շահերից։ Մոսկվան բնավ էլ պարզապես մոդերատոր չէ, այլ գործող անձ, գործողությունների ամնմիջական մասնակից, քաղաքականություն մշակող։ Տարիներ շարունակ, սկսած 1994-ի հրադադարից, երբ Ռուսաստանը դեռ անմխիթար վիճակում էր, Մոսկվան չէր հանդուրժում մի իրավիճակ, երբ նախկին խորհրդային երկրներից մեկը՝ Հայաստանը, քիչ է կարողանում եղանակ ստեղծել իր հարավային սահմանների մոտ, մի բան էլ պայմաններ է թելադրում Ղարաբաղում։ Ռուսները՝ նեղսրտած այս դասավորվածությունից, ոչ թե փորձեցին ընդդիմանալ հայկական հաջողություններին, այլ իրենց ներդրումը բերել՝ հետագայում այդ ներդրման դիմաց պահանջելով ինչ սիրտները կցանկանա։ Երկու տասնամյակ Մոսկվայից ուղերձներ էին գալիս, թե ռուսները ուզում են զորք մտցնել Արցախ, մենք երկու տասնամյակ լսել ենք Լավրովյան պլանների կամ դրանց նման դիվանագիտական աֆերիստությունների մասին։ Հստակ է, թեպետ, որ այդ ծրագրին Հայաստանում կոնկրետ ընդդիմացողներ են եղել։ Ու երբ եկել է պահը, երբ ռուսներն արդեն գլոբալ խաղ էին ձեռնարկում, հայերն էլ միևնույն է չէին տրամադրվում ռուսներին հաճո ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի նոր ստատուս-քվոյի հարցը, բանը հասավ Բաքու-Մոսկվա փոխադարձ շահավետության ծրագրին ու Հայաստանից խլեցին այն, ինչ Հայաստանում ինքնակամ հանձնել չէին ցանկանում։ Շահեցին բոլորը՝ բացի մեզնից։

Հիմա արդեն, ռուսների հրահրած ռուս-ուկրաինական պատերազմը մեծացրել է ու շարունակաբար մեծացնում է Ադրբեջանի ու Թուրքիայի սուբյեկտայնությունը։ Այս ռազմքաղականա մանևրով Մոսկվան այնքան խնդիր լուծե Հարավային Կովկասում, որ մենք պարզապես ունակ չեն անգամ հաշվարկել։ Ու ամենը՝ ՀՀ հաշվին։ Ասենք՝ Մոսկվան լայն դաշտ բացեց թուրքերի հետ համագործակցելու ու փոխշահավետ գործակցելու համար։ Պարզ ասած՝ Անկարան հրավիրվեց Հարավային Կովկաս։ Սրան զուգահեռ, Մոսկվան բավարար կապիտալով գնեց Ադրբեջանի լոյալությունը՝ ինչ-ինչ առանցքային, այդ թվում նաև էներգետիկ հարցերում։ Մոսվան այդ արեց՝ Բաքվին տալով Ղարաբաղի զգալի մասն ու սակրալ Շուշին։ Արևմուտքի աչքերին նայող Հայաստանին ու ՀՀ հեղափոխական իշխանություններին էլ՝ խոշոր հաշվով, երկնքից իջեցրեց վար ու կպցրեց հողին՝ ցուցադրելով, թե ով է այստեղ տանտերը։ Զուգահեռաբար՝ Մոսկվան նաև զորք մտցրեց այնտեղ, որտեղ ինքը չէր կարող առանց նման ռազմաքաղաքական աֆեռայի զորք բերել․ ռուս խաղաղապահները մտան Ղարաբաղ։

Իսկ Ղարաբաղը, ինչպես պնդում են Բաքվում, Անկարայում ու Մոսկվայում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է, ինքնիշխան տարածք, հետևապես՝ Մոսկվան Հայաստանի հաշվին կարողացավ զորք ունենալ նաև այդ երկրի հողում, որտեղից վերջիններս վերջնականապես հեռացել էին կարծես դեռ 10 տարի առաջ՝ լքելով ադրբեջանական Գաբալա քաղաքի ռադիոլոկացիոն ռազմաբազան։

Զուգահեռ ռուսները կազմակերպում են նաև իրենց լոգիստիկ անվտանգության հարցերը՝ Հայաստանի տարածքը վերածելով բացառապես երկաթգծային տրամաբանության ֆորպոստի, ներկայություն են ունենում ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-իրանական, հայ-վրացական ու արդեն որոշ դեպքերում նաև՝ հայ-ադրբեջանական սահմանագծին։ Ասել է, թե Հայաստանին ապացուցում են, որ մենք այլևս ունակ չենք ինքներս ապահովել մեր սեփական անվտանգությունը, իսկ եթե չեն կարողանում անգամ դա անել, ապա պիտի տրամադրված լինենք կատարել այդ անվտանգությունն իբր ապահովողի բոլոր պահանջների կատարմանը։

Եվ ուրեմն, մենք գտնվում ենք այնպիսի զազրելի իրավիճակում, երբ մեր միակ խոշոր ռազմավարական գործընկերը, մեր զենքի հիմնական մատակարարը, մեր ռազմական դաշինքի հեգեմոն Ռուսաստանը պարզապես հանդիսանում է ինչպես մեր փրկիչը, այնպես էլ մեր դահիճը։ Մոսկվան այսօր կարող է հանգիստ կտրել գազը, անջատել լույսը, կանգնեցնել երկաթգիծը, դադարեցնել ատոմակայանի աշխատանքը։ Մոսկվան այսօր կարող է էմբարգո մտցնել հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանում ու զրկել Հայաստանը շուրջ 1/3 առևտրաշրջանառությունից՝ այն է մեր էքսպորտի հիմնական ուղղությունից։ Ռուսաստանն այսօր միակողմանի կարող է հայկական բեռների համար փակել Լարսի ռուսական անցակետը, հարկ եղած դեպքում՝ ճնշումների ենթարկել աշխարհում ամենամեծ՝ Ռուսաստանում ապրող հայ համայնքին, անջատել հայերի օդերը դաշնության ողջ տարածքում։ Ռուսաստանը կարող է արգելափակել մեր՝ այլ երկրներից զենք գնելու հնարավորությունը, պարզապես անջատել Հայաստանի ՀՕՊ ամբողջ համակարգը, որն ընդհանուր է ռուսական ՀՕՊ համակարգի հետ։ Ռուսները կարող են պարզունակ տեռորի լեզվով անգամ ստիպել Հայաստանին անել այն՝ ինչ ցանկանում է Մոսկվան։ Վերջիվերջո, չբացահայտված հոկտեմբերի 27-ը դարավոր դաս էր բոլորիս համար, որ հորինված ֆանատիկը կարող է գլխատել ամբողջ պետհամակարգը։ Ճիշտ այնպես մեզ դրանում կարող են համոզել, ինչպես Ռուսաստանում 90-ականների վերջերին համոզում էին, թե չեչենները Մոսկվայում և ռուսական այլ քաղաքներում շենքեր են պայթեցնում, հետևաբար կարիք կա մտնել Չեչնիա ու գրավել այն հետ։ Մեզ կարող են համոզել ու պարտադրել ամեն ինչ, քանի դեռ մենք կասկածում ենք, թե ինքնուրույն կարող ենք լուծել մեր հարցերը։

Վերջապես, եթե Հայաստանի հաշվին Մոսկվան լուծեց այսպիսի լայն շրջանակ տարածաշրջանային հարցեր, պատկերացրեք, թե Հայաստանն ինչպիսի քաղաքական իրական կապիտալ է ունեցել, որ երբ մեր հաշվին նման շրջանակ հարցեր են կարգավորվել Կրեմլի համար։ Վերջիվերջո, որքան էլ կարծենք, թե մենք թույլ ու փոքր ենք, չմոռանանք, որ այդ թույլ ու փոքր Հայաստանը 1992-94 թվականներն իր սովետից մնացած ինժեներական զորքերի տեխնիկայով մտավ ու վերադարձրեց ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլև հարակից մի շարք շրջաններ, որոնք ավելի մեծ էին, քան բուն Արցախը։ Չմոռանանք, որ այժմ ևս, լինելով անգամ պարտված կողմը Հայաստանը դեռևս ունի այնպիսի արտաքին քաղաքական կապիտալ, որ որոշ երկրներ դեռևս շարունակում են օգտվել դրանից՝ նպատակներին հասնելու համար։ Ասել է, թե Հայաստանն անգամ այս տեսքով բնավ էլ անարժեք մի հողակտոր չէ, այլ իրական կշիռ ունեցող պետություն։ Մեր պետությունն է մեր իրավունքների վերականգնման հիմնական ու առանցքային գործիքը։ Ուրիշը չունենք, հետևապես, կարիք կա այդ պետությունը ամրացնելու՝ հիմքում դնելով բանակի շուտափույթ վերականգնումը։ Եթե ծառերի վրա ապրող պակիստանցիները կարողացան միջուկային զենք ձեռք բերել, եթե բոլոր կողմերից վտանգված Իսրայելը դարձավ միջուկային տերություն, ապա ինչով է Հայաստանը պակաս, որ կարողանանք մնալ ինքնուրույն։ Չհանձնվել ու աչքի առաջ ունենալ իրատեսական ազգային շահը, ոչ թե այլոց շահերը սպասարկելու պարտադրանքը։

Ի դեպ, այս կոնտեքստում ուշագրավ է, որ ԱՄՆ շահերի շրջանակներում Վաշինգտոնը մշակել է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության տեքստը: Մի քանի մասերից բաղկացած ռազմավարությունը սահմանում է Հայաստանում ԱՄՆ-ի հիմնական շահերը և դրան հասնելուն միտված քայլերը: Դրանցում ԱՄՆ պետքարտուղարությունը ներառել է Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդում, Առևտրի, ներդրումների, էներգետիկ գործակցության ամրապնդում, Տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն խաղաղության հաստատում, Անկախ մեդիայի և քաղաքացիական հասարակության զարգացում, Հարևանների հետ խաղաղության հաստատում և այլն։  Մինչդեռ հետաքրքրքական է, թե ինչպիսի քաղաքականություն ունի մշակած ՌԴ-ն ՀՀ հետ քաղաքականության իրականացման հարցում։ Ամեն դեպքում, Մոսկվան նույնքան բաց իր պլանները այս կամ այն երկրի նկատմամբ չի ներկայացնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում