Պաշտոնական Երևանը հստակեցում մտցրեց․ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միակողմանի է կատարվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանը:
Գանդահարյանը կարծում է, որ միջանցք՝ միջանցքի դիմաց բանաձևը չաշխատեց․ թուրք-ադրբեջանական կողմը ինտենսիվ կենտրոնացել է ճանապարհ՝ ճանապարհի դիմաց․ «Թուրքիան կամրջվում է դեպի Ադրբեջան և այնտեղից այլ հեռանկարներ ունի»: Գանդահարյանը Արցախի շուրջ զարգացումները դիտարկում է Իրանի եռակողմ և Սոչիի հանդիպումների շրջանակում: