Օգոստոսի 28-ին՝ ժամը 19:11-ին, Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին (Խնձորեսկ գյուղի խաչմերուկում) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել 5 հրշեջ-փրկարար: Այս մասին հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 52 ԼՕ 847 և «ՎԱԶ 2109» մակնիշի 65 ՍՕ 893 պետհամարհանիշերով ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2109» ավտոմեքենայի վարորդ, 1991 թ. ծնված Արսեն Բաբայանը, ուղևոր, 1992 թ. ծնված Բաբիկ Գասպարյանը և «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի ուղևոր, 1976 թ. ծնված Աիդա Մարգարյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենաներից, ցուցաբերել առաջին բուժօգնություն և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Տուժածները տեղափոխվել են Գորիս քաղաքի հիվանդանոց, որտեղ Բ.Գասպարյանը մահացել է: Բժիշկները Ա.Բաբայանի և Ա.Մարգարյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:










































