Ավտոմոբիլն ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Գելապ քաղաքում մխրճվել Է շքերթի մասնակիցների բազմության մեջ. կան տուժածներ, ներառյալ ոստիկաններ: Այդ մասին, հաղորդում են տեղական իրավապահները:
Շքերթը Գելափ քաղաքում անցկացվել Է փառատոնի շրջանակներում, որը նվիրված Էր քաղաքի մոտավորապես կեսը կազմող բնիկներին: Երթի ժամանակ արտաճանապարհային ավտոմեքենան մխրճվել Է մասնակիցների բազմության մեջ, մի քանի մարդ տուժել Է:
«Նյու Մեքսիկո նահանգի ոստիկանությունը հետաքննում Է պատահարը: Մի քանի մարդ, ներառյալ Գելապ քաղաքի ոստիկանության երկու աշխատակիցներ, տուժել են եւ տեղում բուժօգնություն ստացել: Վարորդը գտնվում Է կալանքի տակ»,-տեղի իրավապահները գրում են Twitter-ի իրենց Էջում:
Իր հերթին KOB4 տեղական հեռուստաալիքը, վկայակոչելով քաղաքի վարչակազմի ներկայացուցչին, հաղորդել Է, որ մեքենայում, բացի վարորդից, եղել են երկու ուղեւորներ, նրանց նույնպես ձերբակալել են: Բացի այդ, քաղաքի պաշտոնյաները հեռուստաալիքին հայտնել են, որ բազմության մեջ լսվել են կրակոցներ, բայց իրավապահները զենք չեն գտել ավտոմեքենայի մեջ:
Նշվում Է, որ ոստիկանությունը շարունակում Է միջադեպի հետաքննությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








































