Լիտվայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը: Ինչպես տեղեկացնում է Delfi-ն՝ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: Լիտվայի առողջապահության նախարարությունը պատվիրել է կապիկի ծաղիկի դեմ մոտ 14 հազար պատվաստանյութ: Լիտվայում ծաղիկի դեմ պատվաստումները դադարեցվել են 1980-ականներից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մայիսից սկսած ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի մոտ 18 հազար դեպք, դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Եվրոպայում: