Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ինչ է առաջարկում Միացյալ Նահանգները հակամարտող կողմերին

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը օգոստոսի 3-ին հայտարարություն է արել Արցախում իրադրության լարվածության կապակցությամբ: Նահանգները մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման, զոհերի և վիրավորների կապակցությամբ, կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և իրավիճակը կայունացնելու համար: Միաժամանակ, Նահանգները ընդգծում է, որ լարվածությունը վկայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրանից բխող հարցերի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Նախ, հարկ է ուշադրության արժանացնել, որ Նահանգները օգտագործում է Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, թեև դրան վճռորոշ նշանակություն տալը, համենայն դեպս այս փուլում, թերևս կլինի չափազանցություն:

Առավել կարևորը շարունակում է լինել այն, թե Միացյալ Նահանգներն ինչ պատկերացում, կամ ավելի կոնկրետ՝ ինչ առաջարկ ունի հակամարտ կողմերին, այն համապարփակ և կայուն կարգավորման մասով, որ հիշատակում է պարբերաբար: Օրերս ԱՄՆ բարձրաձայնեց առնվազն մեկ առաջարկի առկայության մասին, որն ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակմանն առնչվող տեխնիկական աջակցության: Սակայն ինչ է այն ենթադրում, որքանով է այն առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ընդհանրապես, ինչն ընդգրկում կարող է ունենալ քաղաքական արժեքի և ազդեցության իմաստով, հարցեր են, որոնք բաց են: Այդ առաջարկի առկայության մասին ԱՄՆ գործնականում առաջին անգամ հայտնեց օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգերից հետո՝ Երևան և Բաքու:

Ընդ որում, հարկ է նկատել, որ իրադրությունը ռեգիոնում սրվեց դրանից հետո: Թե որքանով է կապն ուղիղ, կամ ինչ համատեքստում կարող է լինել անուղղակի ազդեցություն, բարդ է ասել: Բլինքենի զանգերն էլ հաջորդել էին Թեհրանում ՌԴ, Իրան, Թուրքիա եռակողմ հանդիպմանը: Ինչից առաջ էլ տեղի էր ունեցել ԱՄՆ ԿՀՎ տնօրենի ուշագրավ այցը Կովկաս: Դրան անմիջապես հաջորդեց ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարի այցը Երևան և Բաքու: Այդպիսով, ի՞նչ է առաջարկում ԱՄՆ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և կայյուն կարգավորման համար, ինչպես նշվում է պարբերաբար, հատկապես լարվածություններից հետո: Մեծ հաշվով, այդ ձևակերպումը կարծես թե պարունակում է ադրբեջանական ագրեսիան արդարացնող տոնայնություն, որովհետև ստացվում է, որ՝ «եթե չեք ուզում լարվածություն ու բախումներ, ուրեմն գնացեք ընդգրկուն կարգավորման»: Իսկ հայտնի է, որ Ադրբեջանն այդ «ընդգրկուն» կարգավորման մաս է փորձում դարձնել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»:  Եվ ուրեմն, ո՞րն է այդ առնչությամբ Նահանգների «տեխնիկական աջակցության» առաջարկը, արդյո՞ք Վաշինգտոնը կփորձի առավել բացել փակագծերը հանրությունների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում