Մոսկվայի մերձակայքում Ozon-ի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով առաջացած վնաս կազմել է ավելի քան 10 մլրդ ռուբլի:
Հսկայական պահեստը և այնտեղ պահվող ապրանքները եղել են ապահովագրված: Ապահովագրությունը կազմել է 17 մլրդ ռուբլի, որոնցից միայն պահեստի պարունակությունը՝ 11 մլրդ ռուբլի:
Ապահովագրողների Համառուսաստանյան միության ղեկավար Իգոր Յուրգենսն այս կապակցությամբ ասել է. «Ակնհայտ է, որ սա վերջին ժամանակներս խոշորագույն վնասներից մեկն է ապահովագրողների համար, նույնիսկ նախնական տվյալներով ընդհանուր վնասը կարելի է գնահատել ավելի քան 10 մլրդ ռուբլի, ընկերություններն արդեն սկսել են գնահատել և աշխատել հաճախորդների հետ »:
Հիշեցնենք՝ հրդեհ էր բռնկվել Ozon-ի Մերձմոսկովյան Պետրովսկոյե գյուղի մոտ գտնվող պահեստում։ Հրդեհի մակերեսը կազմել էր 55 հազար քառակուսի մետր։ Աշխատակիցները՝ շուրջ հազար մարդ, հասցրել են տարհանվել մինչև այն պահը, երբ հրդեհն ընդգրկել է պահեստի հսկայական շենքը: