Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մաքրելով ՌԴ-ին և «լեգիտիմացնելով» Բաքվի ագրեսիան. ընդդիմության սպասումը

«Մի հարցրեք ընդդիմությունն ուր է, ընդդիմությունն իր տեղում է, պատրաստ եղեք ցանկացած սցենարի», նախօրեին հայտարարել էր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Արցախի շփման գծում լարված իրավիճակին: Մինչ այդ խոսքերը, նա կրկնել էր ընդդիմության նախկինում հնչած դիրքորոշումները այն մասին, որ այս իշխանությունը կբերի կամ նոր պատերազմի, կամ նոր կապիտուլյացիայի: Այդ գնահատականները իհարկե ընդդիմության քաղաքական հռետորաբանությունն են, որը դնենք մի կողմ՝ ամեն քաղաքական ուժ ինքն է ընտրում իր ընտրազանգվածին մոբիլիզացնելու հռետորաբանությունը: Տվյալ պարագայում հատկանշականն այն է, թե քաղաքական ուժն ինչն է ընտրում որպես նպատակների հասնելու մեթոդ կամ միջոց, և արդյոք այդ ընտրությունը կարող է ունենալ որևէ «կարմիր գիծ», որից այն կողմ ցանկացած քաղաքական ու կուսակցական, խմբային և կորպորատիվ շահից վեր մի բան է՝ պետական, հայկական շահը, անվտանգությունը:

Բանն այն է, որ ընդդիմության ներկայացուցչի արձագանքը կարող էր լիարժեք լինել, եթե Հայաստանի քաղաքական իշխանության պատասխանատվությանը զուգահեռ, շեշտադրվեր նաև Արցախում խաղաղապահ մանդատ ունեցող Ռուսաստանի պատասխանատվությունը: Այլապես, մեղմ ասած տարօրինակ է ստացվում, երբ ընդդիմությունը Երևանին մեղադրում է Բաքվի հետ գործարքի գնալու համար՝ այդպես «գնահատելով» լարվածությունն ու փաստորեն հերթական անգամ «արդարացնելով» Բաքվի ագրեսիան ու էթնիկ զտման քաղաքականությունը, իսկ ահա Բաքվի ու Երևանի «միջև» մտած ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից մեկին, միջուկային գերտերությանը՝ խնայում: Չէ՞ որ ռուսական խաղաղապահ մանդատը ոչ թե հայ ժողովրդի գեղեցիկ աչքերի, այլ հենց այն բանի համար է, որ արցախյան գոտում չլինի ռուսական շահհերի դեմ որևէ էական գործարք: Այլ հարց է, թե մինչ մանդատը և ռազմական ներկայությունը հաջողացնելը, Մոսկվան ինչ բարդության ու մարտահրավերի միջով անցավ, ինչ էր ուզում և ինչ ստացավ իրականում, ներկայումս ինչ մարտահրավերներ ունի՝ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում դիտարկելով արցախյան, կովկասյան հարցը: Սրանք իհարկե բազմաշերտ խոսակցության թեմաներ են, սակայն ռուսական խաղաղապահ մանդատի պատասխանատվության գոտում տեղի ունեցող ադրբեջանական ագրեսիան « վերագրել» Երևան-Բաքու գործարքի, իսկ Ռուսաստանի դերի, պատասխանատվության մասին չասել որևէ խոսք, դա այլ բան չէ, քան կամա, թե ակամա խրախուսել այն, ինչ կատարվում է:

Եվ, եթե կատարվողը գործարք է, ինչպես կարծում է խորհրդարանական ընդդիմությունը կամ դրա մեծ թևը, ապա կնշանակի, որ այդպիսի դիրքորոշումով՝ այդ ընդդիմությունն էլ դառնում է գործարքի մաս, ակնկալելով, որ այս անգամ սցենարը կզարգանա այնպես, որ լարվածության «ալիբի» ապահովելու և ՌԴ-ին պատասխանատվությունից ազատելու գինը կամ վարձքը կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելը, երբ այլևս չի մնա որպես իշխանություն նրա վրա բարդելու որևէ բախտորոշ և ծանր խնդիր: Սա Հայաստանի ճակատագրական խնդիրն է՝ քաղաքական օրգանիզմի «քայքայվածությունը», երբ չկա քաղաքական հարաբերության ներքին կոդեքս, չկա իշխանություն-ընդդիմություն համակարգային կայուն ճարտարապետություն, որը թույլ կտա Հայաստանին լինել առավել դիմակայուն, առավել ճկուն, և այդ կերպ նաև Հայաստանի շուրջ ձևավորել մեր հանդեպ պաատասխաանատվության նվազագույն աստիճան պահանջող մի շրջանակ, որից խուսափելը թե անհնար կլինի որևէ այլ սուբյեկտի համար, և թե կլինի աննպատակահարմար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում