Wednesday, 10 06 2026
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է

Եթե Գագիկ Խաչատրյանը հրաժարական չի տալիս, նրան պետք է հրաժարեցնել

Թվում է՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը պետք է վաղուց արդեն լիներ լուծված հարց: Բանն այն է, որ այդ պաշտոնյան իր գործունեությամբ ոչ միայն փոքր ու միջին բիզնեսն է հասցրել կաթվածահար վիճակի, երբ այդ բիզնեսը բառացիորեն կյանքի ու մահվան հարց է լուծում հարկայինի ու մաքսայինի հետ ցանկացած շփման ժամանակ, այլ նույնիսկ քիչ թվով, բայց խոշոր գործարարներ էլ կան, որ լուրջ դժգոհություն են հայտնում Գագիկ Խաչատրյանի գործունեությունից:

Ավելին՝ հասարակության շրջանում վաղուց է տարածված նաև այդ պաշտոնյայի բիզնես-համբավը, թե ինչպես է նա ներգրավված Հայաստանում մի շարք բիզնես ոլորտներում՝ փաստացի իր իշխանական դիրքը ծառայեցնելով սեփական բիզնես շահերին, որոնք, ինչպես «Առաջին լրատվականն» արդեն հայտնել է, նաև դուրս են եկել Հայաստանի սահմաններից: Ընդ որում, Հայաստանի սահմաններից դուրս են եկել Գագիկ Խաչատրյանի ոչ միայն բիզնեսները. բայց դա այլ խոսակցության նյութ է:

Վերջապես, որևէ նորմալ իշխանական և կառավարման համակարգով երկրում ՊԵԿ ղեկավարը, թերևս, ինքը պետք է արդեն իսկ հրաժարական տված լիներ ժամացույցների և շքեղ կորպորատիվ խնջույքի մասին՝ «ժանտախտի ժամանակ խրախճանք» հիշեցնող սկանդալային տեղեկատվությունից հետո, երբ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը, վեր հանելով խնդիրը դատական ընթացակարգով, սկսեց հետևողականորեն հարցապնդումներ անել՝ բացահայտելով ՊԵԿ համակարգի ներկայիս ամբողջ էությունը: Եվ այդքանից հետո եթե ՊԵԿ ղեկավարն ինքը հրաժարական չի տալիս, ապա թվում է, որ գոնե հանրապետության նախագահը պետք է նրան պաշտոնանկ աներ:

Սակայն Գագիկ Խաչատրյանը շարունակում է մնալ և աշխատել, իսկ նախագահի խոսնակը հայտարարում է, որ ծրագրային ցուցանիշները կատարող պաշտոնյան հրաժարական չի տալիս: Մի՞թե իշխանության համար հանրային վստահելիությունը, հանրային վարկանիշը ծրագրային խնդիր չէ: Չէ՞ որ ակնհայտ է, որ Գագիկ Խաչատրյանը մեկն է այն պաշտոնյաներից, որ առոք-փառոք պաշտոնավարում է իշխանության հանրային վարկանիշի հաշվին, և եթե չլինի այդ պաշտոնյան, ապա հասարակության զգալի մասը, մասնավորապես՝ փոքր ու միջին բիզնեսի նվազող, բայց դեռևս զգալի մաս կազմող շատ կարևոր հանրային շերտը, կարող է առկախել իշխանությունից իր հիասթափությունն ու որոշակիորեն սպասումներ ունենալ իրական բարեփոխումների վերաբերյալ:

Բայց, ինչպես ցույց տվեցին անցնող օրերը, երբ ակտիվացել էին ՊԵԿ ղեկավարի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսակցությունները, Հայաստանում, ի դեմս Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման և այդ իրողության հանդեպ Սերժ Սարգսյանի լոյալության, գերիշխում է հասարակական կարծիքի վրա ցանկացած հարցում և ոլորտում թքած ունենալու մոտեցումը՝ հանրային կարծիքը ստորադասելով կլանա-օլիգարխիկ շահին, որը դարձել է Գագիկ Խաչատրյանի պահապան հրեշտակը կամ այսպես ասած՝ ալիբին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում