Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Արցախի գերխնդիրը՝ չկա այլընտրանք

Արցախի ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքները, որի հետևանքով զոհվել է պաշտպանության բանակի երկու զինծառայող, իսկ 14-ը վիրավորվել, բնականաբար բուռն վրդովմունք է առաջացրել Հայաստանի հանրության շրջանում, այդ թվում թե ագրեսիա դրսևորած Ադրբեջանի, թե նաև խաղաղապահ առաքելության մանդատի տեր Ռուսաստանի հասցեին: Ակնառու է, որ խաղաղապահ առաքելությունն արդյունավետ չէ, այլապես Ադրբեջանը չպետք է ունենար ագրեսիայի համարձակություն: Այդ առնչությամբ, ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը զուգահեռ նաև ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությանն առնչվող կոշտ հարցադրումները միանգամայն օբյեկտիվ են: Դրան զուգահեռ, կան շատ ավելի կոնկրետ իրողություններ ու հարցեր, և այդ առնչությամբ հայկական հանրությանը հարկ է ստանալ դրանց պատասխանը: Մասնավորապես, արդյո՞ք կոշտ գնահատականները ի զորու են լինելու էական բան փոխել խաղաղապահների վարքագծում, ծառայության արդյունավետության հարցում:

Փոփոխություններ թերևս կարող են լինել, սակայն էական՝ հազիվ թե: Եվ դա ունի մի պարզ պատճառ՝ Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության արդյունավետությունը էապես կախված է Ադրբեջանի հետ հարաբերության կառուցվածքից և կոնֆլիկտն այստեղ Ռուսաստանի համար ամենավերջինն է, որ կարող է դիտարկվել:

Հետևաբար, այդ, ինչպես նաև մի շարք այլ բարդ իրողություներ ու շերտեր ստեղծում են իրավիճակ, երբ մոլորություն է պատկերացնել, թե Ռուսաստանը Ադրբեջանի հանդեպ կիրացնի կոշտ խաղաղապահություն, առավել ևս մի շրջանում, երբ բավականին հյուծող պատերազմի մեջ է Ուկրաինայում, իսկ այդ ընթացքում էլ Ադրբեջանը էներգետիկ ճգնաժամի հաղթահարման կամ մեղմման դիտարկվող աղբյուրների շարքում է Արևմուտքի համար: Միաժամանակ, գործնականում բարդ է պատկերացնել գործընթաց, որի արդյունքում տեղի կունենա խաղաղապահ առաքելության փոփոխություն, կտեղակայվեն բազմազգ ուժեր: Ավելին, այդ դեպքում անգամ որևէ կերպ երաշխավորված չէ միջադեպերի բացակայությունը, ինչպես օրինակ բազմազգ ուժերի խաղաղապահության այլ գոտիներում, այդ թվում Կոսովոյում, որտեղ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում արձանագրվել են տեղային լարվածության և բախումների դրվագներ: Այդ առումով իրավիճակը թերևս շատ ավելի պարզ է. ցանկացած խաղաղապահ առաքելություն խոշոր հաշվով քաղաքական գործիք է, որը գերազանցապես ծառայում է տվյալ առաքելությունն իրականացնող քաղաքական սուբյեկտի կամ սուբյեկտների հետաքրքրությանն ու ռազմավարությանը, և նոր միայն դրա համատեքստում՝ խաղաղապահության ենթակա միավորին, այնքանով՝ որքանով: Ամեն ինչ ըստ այդմ կախված է տվյալ միավորի քաղաքական-դիվանագիտական աշխատանքից, իսկ անվտանգության սպառնալիքների առումով՝ սեփական պաշտպանունակության մակարդակից:

Արցախում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում Ռուսաստանի շահից և Մոսկվան կոշտ քայլերի պատրաստ կլինի միայն այդ շահի ոտնահարման սպառնալիքի դեպքում: Իսկ դրանից «ներքև», լոկալ ռիսկերն ու սպառնալիքները գոնե առայժմ կենսական բնույթի են Արցախի համար, բայց դեռևս ոչ Ռուսաստանի: Հետևաբար, այդ մակարդակում պաշտպանական, անվտանգային հարցերի ապավենը կարող է լինել միայն սեփական ուժը: Այսօր դա է Արցախի գլխավոր խնդիրը՝ ապահովել սեփական բանակի մարտունակություն, ինչը այսօր չափազանց բարդ խնդիր է, հաշվի առնելով հետպատերազմական իրողությունները, բայց գործնականում այլընտրանք չունեցող խնդիր: Միայն դրա շնորհիվ է հնարավոր նաև ապահովել իրավիճակ, երբ լոկալ սպառնալիքների քաղաքականություն վարող Ադրբեջանը բախվելով դիմադրունակության, կամ պետք է անցնի արդեն ավելի լայնամասշտաբի՝ ինչը գործնականում արդեն կդառնա Ռուսաստանի խնդիր, կամ կհրաժարվի այդ սպառնալիքներից: Իհարկե այստեղ առաջանում է այլ վտանգ՝ ռուս-ադրբեջանական գործարքների, բայց այդ վտանգը կա բոլոր դեպքերում, հետևաբար այն չեզոքացնելու հարցում էլ չկա այլընտրանք, քան սեփական պաշտպանունակությունը, և իհարկե քաղաքական-դիվանագիտական աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելը: Ընդ որում, եթե առաջին մասով Արցախը ունի նկատելի սուբյեկտություն՝ որքան էլ այսօր առավել ևս անհավասար է ՊԲ և Ադրբեջանի սպառազինական հարաբերակցությունը, ապա երկրորդի՝ դիվանագիտական-քաղաքական սուբյեկտության առումով Արցախի հասարակական-քաղաքական դաշտը կարծես թե ունի լրջագույն խնդիրներ, քանի որ դրանում գործող սուբյեկտների գերակշռող մասը սուբյեկտությամբ աչքի է ընկնում միայն Հայաստանի ներքաղաքական ինտրիգների դաշտ ներգրավվածությամբ: Ի վերջո, ցանկացած պաշտպանական ուժ ունի քաղաքական հենքի կարիք, այն իմաստով, որ պետք է պաշտպանի քաղաքականությունը, այլ ոչ թե «լցնի» քաղաքական պատասխանատվության և բովանդակության վակուումը՝ այդ թվում նաև զինվորների անձնազոհ հերոսությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում