Tuesday, 07 05 2024
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ

Կրակոցներ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի զանգերին զուգահեռ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդը օգոստոսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն Արարատ Միրզոյանի, այլ նաև Բաքվի արտգործնախարար Բայրամովի հետ: Դոնֆրիդը խոսել է հաղորդուղիների ապաշրջափակման ամերիկյան առաջարկի մասին, նաև քննարկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքի հեռանկարը: Ուշադրության է արժանի մի հանգամանք: Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունների կատարման հարց քննարկելու մասին: Այդ մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որն ասոււմ է, թե Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև բրյուսելյան գործընթացի շրջանակում պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դետալները կարևոր են: Ինչու՞ է Բաքուն իր պաշտոնական հաղորդագրության մեջ խոսում այդ մասին, իսկ Երևանը՝ ոչ: Ընդ որում, այդ ամենը փաստորեն տեղի է ունենում օգոստոսի 1-ին, երբ Ադրբեջանը, համաձայն Արցախի ՊԲ հաղորդագրության, առավոտից փորձել է սադրանքներ ձեռնարկել շփման գծի հյուսիսային, հյուսիս-արևմտյան հատվածներում և խախտել շփման գիծը, ինչին հակազդել է Արցախի ՊԲ-ն:

Տեղեկացվա՞ծ էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականը շփման գծում իրավիճակի մասին, երբ զանգահարում էր Երևան և Բաքու, ու արդյո՞ք զանգը պայմանավորված եղել է նաև այդ հանգամանքով, թե՞ հեռախոսազանգը պլանավորված էր ավելի վաղ և փաստացի ծրագրված շարունակությունն էր պետքատուղար Էնթոնի Բլինքենի զանգերի, երբ նա խոսել էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ հետո արդեն նրա օգնականը դետալներ է քննարկում արտգործնախարարների հետ: Այդ դեպքում ինչո՞ւ է Բաքուն գնում իրավիճակի սրման, եթե սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հեռախոսազանգ՝ ամերիկյան առաջարկի դետալներ քննարկելու համար: Ադրբեջանը հերքել էր տեղեկությունը, թե կրակել է Ացախի հայկական դիրքերի ուղղությամբ, նշելով, թե դա ապատեղեկատվություն է և ունի հեռուն տանող նպատակներ:

Բաքուն սովորաբար այդպես չի արձագանքում իր սադրանքների վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրություններին: Ի՞նչն է Ադրբեջանի «ոչ սովորական» արձագանքի պատճառը: Սադրանքը չի՞ ստացվել, թե՞ տեղի ունեցածը եղել է կազմակերպված սադրանք ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հեռախոսային բանակցության դեմ: Հատկանշական է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը օրվա իր ամփոփագրում չի նշել հրադադարի խախտումների մասին, արձանագրելով, որ օգոստոսի 1-ին չեն եղել խախտումներ: Դա տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական «վրիպակ» է, եթե նկատի առնենք նաև Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ նշվածը, որ Ադրբեջանի սադրանքների մասին տեղյակ են պահվել ռուս խաղաղապահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում