Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Երեւան-Թբիլիսի ուշագրավ շփում Ստամբուլից հետո

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այցելել է Վրաստան և հանդիպումներ ունեցել այդ երկրի վարչապետի, Վրաստանի իր պաշտոնակցի, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարի հետ: Հայ-վրացական հարաբերության սերտացմանն ու երկխոսության խորացմանն ուղղված բոլոր գործողություններն ու շփումները ողջունելի են միանգամայն եւ այդ իմաստով դրանց ինտենսիվությունը ունի էական նշանակություն մի շարք առումներով: Միաժամանակ, շատ կարևոր է, որ այդ շփումները նաև արտահայտվեն գործնական պայմանավորվածություններով և դրանց իրագործմամբ, դարձյալ՝ կենսագործունեության տարբեր ոլորտներում, հանրայինից մինչեւ միջպետական, մշակութայինից մինչեւ տնտեսա-քաղաքական: Այդ ամենով հանդերձ, Արայիկ Հարությունյանի Վրաստան այցը խիստ հատկանշական և ուշադրության արժանի է մի հանգամանքի ֆոնին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Իլյա Դարչիաշվիլին օրեր առաջ այցելել էր Թուրքիա, որտեղ քննարկումներ է ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ: Ընդ որում, այդ համատեքստում հատկանշական է մի բան, որի վրա ուշադրություն էի դարձրել այդ առիթով հեղինակած հոդվածում՝ Ղարաբաղի քննարկում թուրք-վրացական սեղանին. Իվանիշվիլու խորհրդանշական ազդակը: Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել էր, որ քննարկել են նաև Ուկրաինան և Ղարաբաղը:Թուրքիան Վրաստանի հետ քննարկում է մի հարց, որն ըստ Ադրբեջանի՝ «լուծված է և գոյություն չունի»: Այդ հանգամանքը իհարկե խոսում է ռեգիոնալ խաղացողների վարքագծային մոտիվների առերևույթ հանգամանքների պայմաններում նաև չերևացող նրբերանգների ու շերտերի մասին, որոնք արտահայտում են ռեգիոնալ հարաբերությունների և օրակարգերի շատ ավելի բազմազան պատկեր, քան երևում է առաջին հայացքից:

Ահա այդ համատեքստում էլ հատկանշական է, որ Վրաստանի արտգործնախարարի Թուրքիա այցից մեկ-երկու օր անց Վրաստան այց է կատարում Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որի շրջանակում նա հանդիպում է ոչ միայն իր պաշտոնակցի, ոչ միայն Վրաստանի վարչապետի, այլ նաև արտաքին գործերի նախարարի հետ: Հայաստանն ու Վրաստանն ունեն մի շարք ընդհանուր հետաքրքրություններ, այդ թվում կովկասյան եռյակի հարաբերակցության որոշակի բալանսավորվածություն ապահովելու: Բաքուն փորձում է իրացնել իր առավելությունը և ձևավորել սխեմա, որտեղ չլինելով իհարկե ռեգիոնալ տերության կարգավիճակում,  դիրքավորվի Հայաստանից ու Վրաստանից նկատելիորեն ավելի բարձր: Դա մի հանգամանք է, որտեղ Երևանն ու Թբիլիսին կարող են աշխատանքի դաշտ ունենալ ընդհուպ Թուրքիայի հետ: Դա, ինչպես ռեգիոնալ իրողություններին առնչվող ցանկացած աշխատանք, չափազանց բարդ խնդիր է, բայց անհրաժեշտություն, որի ուղղությամբ հնարավոր է համադրել ջանքն ու ակնկալել որոշակի արդյունավետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում