Սկանդալային երգչուհի Լեդի Գագան հերթական անգամ զարմացրել է հանդիսատեսին՝ տղամարդու զգեստով հայտնվելով մրցանակաբաշխության ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
25-ամյա երգչուհին բեմ է դուրս եկել թխահեր երիտասարդի տեսքով, և սկզբում հանդիսատեսը չի էլ կռահել, թե ինչ է տեղի ունենում, և ով է բեմում:
Սակայն երբ Լեդի Գագան սկսել է երգել, դահլիճը պայթել է ծափահարություններից: Նա նաև ստացել է կանացի լավագույն տեսահոլովակի մրցանակը Born this way երգի համար, որը հասցրել է դառնալ միասեռականների հիմնը:









































