Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Թափուր տեղեր բուհերում. Ինչ խնդիրների առաջ են մասնավորները    

Այս տարի ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր, այդ թվում՝ ԵՊՀ-ում թափուր է մնացել 817 տեղ (39 անվճար, 778 վճարովի), ԵՊԲՀ-ում  թափուր է մնացել 49 տեղ (1 անվճար, 48 վճարովի)։ ՀԱՊՀ-ում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) թափուր է մնացել 583 տեղ 76 անվճար, 507 վճարովի։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) թափուր է մնացել 884 տեղ (11 անվճար, 873 վճարովի)։ ՀՊՏՀ-ում թափուր է մնացել 121 տեղ։ ՀՊՄՀ-ում թափուր է մնացել 1130 տեղ (26 անվճար, 1104 վճարովի)։ Դիմողների թիվը 66 է։ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում թափուր է մնացել 537 տեղ։

Այս տարի թափուր տեղերը շատ են, դիմորդները՝ քիչ։ Փորձել ենք մասնավոր բուհերից պարզել՝ ինչ իրավիճակ է նրանց մոտ, արդյոք դիմորդների խնդիր չունեն այս տարի։

Գլաձոր համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք զբաղված են բժշկական կրթության իրականացումով՝ բուժգործ և ստոմատոլոգիա:

«Մենք անցած տարի լիցենզիա ենք հանել բժշկական կրթություն իրականացնելու համար և մենք այս տարվանից ուզում ենք այդ կրթությունը դարձնել իրականություն: Մենք բժշկական կրթություն ենք իրականացնելու և Հայաստանի քաղաքացիների համար, և օտարերկրացիների: Եվ քանի որ մենք նոր ենք բժշկական կրթություն իրականացնում, հիմնական դիմորդները հենց արտասահմանցիներն են»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք բժշկական համալսարանից ավելի մատչելի է ուսման վարձը, Ջհանգիրյանը ասաց, որ  իրենք փորձել են այնպես անել, որ իրենց ուսման վարձը և պետական բժշկական համալսարանի ուսման վարձը համարյա նույնը լինեն:

Հարցին՝ մյուս մասնագիտություններով դիմորդների թվի նվազում կա՞, ասաց, որ եթե  ասի շատ լավ, դա այդպես չի, որ ասի շատ վատ է, այդպես էլ չի: «Պետք է բավարարվել և քչով, և շատով»,-ասաց նա:

Հյուսիսային համալսարանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ երկու փուլի քննություններն անցկացվել են, արդյունքներով համարյա մոտ 60 հոգի արդեն ընդունվել է:

«Ապրիլից քննությունը կար նրանց համար, որոնք նոր ավարտած չէին:Եվս 60 դիմորդ կմասնակցեն օգոստոսի 20-ից հետո կյանալիք քննությանը: Նախորդ տարի ավելի շատ դիմորդ ունեինք»,-ասացին համալսարանից:

Մովսես խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս իրավիճակում, երբ բոլորի մոտ թափուր տեղեր են մնացել, բնականաբար, մտահոգվելու առիթ կա:

«Բոլոր դեպքերում, եղած իրավիճակում դիմորդներ ունենք: Մեր խնդիրները բավարար չափով լուծում ենք»,-ասաց Աղաբաբյանը:

Դիմորդները հիմնականում դիմել են իրավագիտություն, մանկավարժություն, տնտեսագիտություն, բանասիրություն, ծրագրավորում:

Արդյոք պրոֆեսորադասախոսական կազմից կրճատումներ արվո՞ւմ են, ռեկտորը նշեց՝ քանի որ վերջին տարիներին ընդունվողների թիվը նույն վիճակում է, կրճատումների խնդիր սուր ձևով չի դրվում, բայց ամեն կիսամյակի սկզբից նայվում է ընդհանուր պահանջարկը, ժամաքանակը, կախված որ մասնագիտությամբ քանի մասնագետ է պետք, դարան հմապատասխան մասնագետների խնդիրը լուծում են:

Նա նաև նշեց, որ չունեն այնպիսի մասնագիտություն, որտեղ դիմորդ այս տարի չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում