Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Թյուրքական հետախուզության «պատասխանը» Բըրնս-Նարիշկին «կոմբինացիային»

Կիրգիզիայում տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների հետախուզական ծառայությունների ղեկավարների հավաքը, որից հետո տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների 24-րդ համաժողովը: Դրան դիտորդի մակարդակով մասնակցել են նաև ՌԴ և Հունգարիայի պատվիրակությունները: Հունգարիան ընդհանրապես դիտորդ է Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, որը ներառում է Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Կիրգիզիան, Ղազախստանը: Դիտորդի կարգավիճակ ունի նաև Թուրքմենիան: Միավորումը կազմակերպության վերափոխվեց նախորդ տարի նոյեմբերին՝ Թուրքիայում տեղի ունեցած Վեհաժողովի ընթացքում: Կենտրոնակայանը Ստամբուլն է, իսկ խորհրդարանական վեհաժողովի կենտրոնակայանը՝ Բաքուն: Ղազախստանը այսպես ասած մշակութային կենտրոնն է, որի Թուրքմենստան քաղաքը այդպես հռչակվեց տարիներ առաջ:

Ռուսաստանը արտգործնախարար Լավրովի շուրթերով ավելի վաղ հայտարարել է, որ մտածում է այդ միավորումում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին: Սա թերևս զարմանալի էլ չէ, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Ռուսաստանում կա ավելի քան երկու տասնյակ միլիոն թյուրքալեզու բնակչություն: Թյուրքալեզուների կազմակերպության երկրների հետախուզական ծառայությունների հավաքը և հատուկ ծառայությունների հերթական համաժողովը ինքնին լինելով ուշադրության արժանի միջոցառում, բազմակի ուշագրավ լույսի ներքո է պատկերանում օրերս կովկասյան ռեգիոնում արձանագրված հետախուզական աշխուժության ֆոնին: Խոսքն այն մասին է, որ տեղի  ունեցավ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի ռեգիոնալ այցը, որը Բաքվի և Թբիլիսիի մասով չլուսաբանվեց, իսկ Երևանը տարածեց պաշտոնական տեղեկություն: Բըրնսի այցից գրեթե անմիջապես հետո Երևան, իսկ հետո էլ Բաքու ժամանեց ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը:

Միմյանց հաջորդած այցերը ստեղծեցին բավականին ծանրակշիռ դիտարկումների կամ վարկածների հիմք առ այն, որ Կովկասը հնարավոր է դարձավ երկու հետախուզությունների ոչ ֆորմալ շփման վայր: Այդպես է, թե ոչ, բնականաբար շատ բարդ է ասել: Իհարկե կան այդօրինակ շփումների նախադեպեր, հետևաբար վարկածները չեն կարող լինել անհավանական, բայց մյուս կողմից չկա որևէ վկայություն՝ միմյանց հաջորդած այցերից բացի: Ընդհանուր առմամբ, սակայն, եթե այդ այցերը դիտարկենք թե հաղորդակցության, թե դիմակայության ռեժիմի տրամաբանության մեջ, փաստացի ստացվում է, որ Կովկասի առնչությամբ եղել է որոշակի ռուս-ամերիկյան աշխուժություն, որը իհարկե կարող է թե մարտահրավեր լինել Թուրքիայի համար, թե լինել հնարավորություն: Մասնավորապես, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը աշխատեն որոշակի գործակցված ռեժիմում և տեղ ունենա հաղորդակցության վարկածը, ապա դա իհարկե Անկարան կդիտարկի մարտահրավեր: Եթե խոսքը դիմակայության մասին է, ապա Անկարան այդ հանգամանքը կդիտարկի հնարավորություն, ինչպես միշտ՝ իր «ծառայությունը» թե Վաշինգտոնի, թե Մոսկվայի ուղղությամբ իրացնելու համար, որպես դիմակայության «պահանջված» գործընկեր կամ խաղացող: Միևնույն ժամանակ, ուշադրության է արժանի այն, որ ռեգիոնալ այցի շրջանակում լինելով Բաքվում, ադրբեջանական վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ ընկերական և բիզնես շփումներ ունեցող Սերգեյ Նարիշկինը ստորագրեց ՌԴ և Ադրբեջանի հետախուզական ծառայությունների միջև գործակցության համաձայնագիր: Սա բնականաբար մտահոգությամբ ընկալվեց Երևանում, թեև մեծ հաշվով այն հազիվ թե գործնական տիրույթում ավելի է մեծացնում ռիսկերը՝ ռուս-ադրբեջանական գործակցության մասով, քան դրանք կան առանց այդ փաստթղթի էլ: Փոխարենը, փաստաթուղթը թերևս կապող թել է ենթադրում Բաքվի համար, սահմանելով որոշակի պարտավորություններ: Իսկ դա իհարկե մարտահրավեր է թե Ադրբեջանի, թե Թուրքիայի համար: Այդ ֆոնին էլ հատկանշական է Թյուրքալեզու երկրների կազմակերպության հետախուզական ծառայությունների կիրգիզական հավաքը, որին ի դեպ ՌԴ պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է ամենևին ոչ հետախուզության ղեկավարի մակարդակով: Իսկ Թուրքիայի հետախուզության ղեկավարը եղել է Կիրգիզիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում