ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության ընդլայնման հեռանկարին։ Ըստ նրա՝ ՇՀԿ-ին Բելառուսի, որպես լիիրավ անդամի, միանալու հարցի շուրջ կա կոնսենսուս։
Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարի ՇՀԿ-ում պաշտոնապես թեկնածուի կարգավիճակ է ստացել Իրանը, և արդեն սկսվել է այդ երկրի լիիրավ անդամակցության գործընթացը. «Դեռևս կան դիտորդի կարգավիճակի մի շարք հավակնորդներ: Արաբական մի շարք երկրներ են նման հետաքրքրություն ցուցաբերում, նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը»։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ մինչև վիլնյուսյան գագաթնաժողովը շարունակվելու են արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով խորհրդակցությունները։