Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաքքարիի նահանգի Շեմդինլի շրջանում ճանապարհին տեղադրված ականի վրա պայթել է ժանդարմերիայի ավտոշարասյունը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 զինծառայող։
Ականը տեղադրել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները։ Նշվում է, որ PKK-ի զինյալները ցանկացել են ական տեղադրել նաև Յուքսեքօվայի շրջանի Դաղլըջա ճանապարհին, սակայն պարեկություն կատարող թուրք զինծառայողները հայտնաբերել են նրանց։ Փոխհրաձգության արդյունքում սպանվել է 2 PKK-ական։
Հիշեցնենք, որ միայն Հաքքարիի նահանգում PKK-ն ունի 16 ճամբար։









































