Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման հարցը ինչո՞ւ չի մտնում դատարան. մաքո՞ւր են

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ տասներկուերորդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ:  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում: Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը։  19.236.606 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ավելի շատ գույքի մասին պետք է խոսք լիներ. «Գույքերի անունները չգիտեմ, բայց գործարանները մեջ չեն: Հողերը, տները հասկացանք, բա գործարաններն ո՞ւր են: Ես իմ դատախազական կյանքից եմ ասում, որ իրենք 2004-2005 թվականներին պետությունից առան Բյուրեղավանի ապակու գործարանը, որը համամիութենական մասշտաբի ապակու գործարան էր: Այդ գործարանն առան, փողը չտվեցին, օրերի ընթացքում այն ծախեցին անգլիացիներին: Անգամ ՍՊԸ-ի անունն եմ հիշում, որով արվել է գործարքը՝ «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ»,-ասաց նա:

Փաստաբանը պատմեց, որ ինքը այն ժամանակ դրա մասին տեղեկացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «Ես իրեն ասացի, որ այսպիսի բան է եղել, գործարանն առել են, պետությանը քցել են, փողը չեն տվել, ՍՊԸ-ն էլ դատարկ է: Ասացի՝ համ էլ Մանվել Գրիգորյանին կինն է: Էն իր շակալի հայացքով նայեց վրես, ասաց՝ էդ ի՞նձ ես ստուգում, կարող է գիտես վախո՞ւմ եմ: Ես ասացի՝ տեղեկացնում եմ: Կես ժամում գնացի պետգույքից գործը բերեցի: Էդ գործը ոնց իրեն տվեցինք, այդպես էլ մնաց»,-ասաց Սիրունյանը:

Հարցին, թե հույս կա՞, որ ի վերջո պետությունից գողացվածը վերադարձվի պետությանը, նա պատասխանեց. «Ապօրինի գույքի բռնագանձման գործերից դատարան հասածների թիվը 30-ը չի անցնում: Եթե դատալեքսում կտեսնեք մոտ 400 հայցեր, դրանք հայցեր չեն, ապահովման միջոցներ են, որ դիմել են դատարան, ասել են՝ դատարան ջան, կալանք դիր, ինքը կոռուպցիոներ է: Բուն հայցերը 30-ը չեն անցնում: Հիմա հարց եմ տալիս՝ տղերք, էդ որ պետք է այդպես աշխատեք ձեր կայֆով, իսկ ձեր կայֆերին մնացել է 45 օր, հետո ի՞նչ է լինելու: 4 տարի ձև արեցիր, թե աշխատում ես, հետո վեր կացար գնացի՞ր:

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է երկու տարի առաջ: Այդ օրենքն ասում է՝ ապօրինի գույքով դատարան դիմելը սկսվում է, երբ քրեական գործով արդեն տվյալները կան, որ էդ մարդն ունի այս-այս գույքերը, քրեական գործով դատախազը նյութերը տալիս է Սրբուհի Գալյանին, որ նա դրանով զբաղվի: Այդտեղ այնքան պարզ է գրված, որ դուք, տղերք, պետք է այդ գործի նյութերը վերցնեք, հայցը կազմեք, եթե լրացուցիչ ուսումնասիրություն է պետք, անեք, իսկ ուսումնասիրություն ասվածը բանկ, կադաստրի կոմիտե և այլ կառույցներ հարցումներ անելն է, որը տևում է 15 օր, ու հայցն ուղարկում ես դատարան: Հիմա հարց եմ տալիս՝ էս երկու տարվա մեջ ի՞նչ եք անում, տղերք»:
Ալեքսանդր Սիրունյանը ևս մեկ հարց բարձրացրեց. «Օրինակ, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հայցը, ով իմ հաճախորդն է, մտցնում ենք դատարան: Եթե դատարանում կապացուցեք, որ նա կոռուպցիոներ է, թալանչի է, իր գույքը բացարձակապես իր եկամուտների հետ կապ չունի, հարց չկա: Հիմա հարց եմ տալիս. Իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը մտցրե՞լ եք դատարան, Սերժ Սարգսյանինը, նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանինը, Հովիկ Աբրահամյանինը մտցրե՞լ եք: Ես ուրախ եմ, որ այդ մարդիկ մաքուր են: Մաքուր են, դրա համար չես մտցրե՞լ, թե ժամանակդ չի հերիքում: Նախկին մարզպետների հայցերն էլ չես մտցնել: Այդ ընթացքում մի քաղաքապետի հայց ես մտցնում, մի գյուղապետի հայց ես մտցնում: Ո՞նց է այդպես լինում: Այ էս հարցերն են ինձ տանջում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում