Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Մեր տնտեսությունը լավացել է, բայց բարվոք վիճակում չէ. ներդրումային շուկայում մրցունակ չենք

«Առաջին լրատվական»-ն զրուցել է Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:

Պարոն Մակարյան, աշխատաշուկայում նկատվում է որոշակի ակտիվություն, ինչպես նշվում է՝ մեծ քանակով աշխատատեղեր են ավելացել: Հունիս ամսին ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000: Ինչո՞վ է սա պայմանավորված, աշխատաշուկայի զարգացման ի՞նչ միտումներ կան, ո՞ր գործոնների շնորհիվ ոլորտը սկսեց նորից ծաղկել:

Զբաղվածության թվի ավելացումը տնտեսական ակտիվության ցուցանիշ է, որը նշանակում է, որ կորոնայից և պատերազմից հետո աշխատատեղերի կրճատումը, աշխատանքային ընթացքի դանդաղումը, որոշ  մարդկանց մահը կամ հաշմանդամ դառնալը՝ աշխատաշուկայից խլել են հազարավոր աշխատատտեղեր, սակայն հիմա կրկին նկատվում է ակտիվություն, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Հանգամանքներից մեկն այն է, որ կազմակերպությունները վերադառնում են իրենց նախկին ցուցանիշներին, ու հետ են հրավիրում աշխատողներին: Մեծ դեր է խաղում նաև սեզոնային իրավիճակը՝ բերքահավաքային աշխատանքներ ու դրանից զատ՝ արդյունաբերական որոշ ճյուղերի զարգացումը, որը ևս նպաստում է աշխատատեղերի կտրուկ աճին:

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մեզ մոտ տեղափոխված քաղաքացիները փորձում են ընկերություններ գրանցել կամ աշխատել որոշ կազմակերպություններում, որի արդյունքում մի քանի հազար աշխատատեղեր արդեն զբաղված, որովհետև արդեն իսկ ունենք մի քանի հարյուր ընկերություններ գրանցում, որն ավելի շատ է, քան լինում էր ընդնհանուր դինամիկայով, սրանք էլ, իհարկե, իրենց հերթին նոր աշխատատեղեր են բացել:

Մարդկանց մի մասը զբաղվում է նաև կարճաժամկետ աշխատանքներով՝ ծառայությունների մատուցման, քաղիրավական գործեր, որոնք ևս գրանցվում են ընդհանուր աշխատատեղերի թվի մեջ, այսինքն՝ այս պարագայում առաջ են գալիս որոշակի հաշվարկման խնդիրներ՝ պարզելու երկարաժամկետ զբաղվածության ցուցանիշը:

Պետական որոշակի գնումների ծրագրերը՝ մանկապարտեզների, դպրոցների կամ այլ շինարարական օբյեկտների կառուցումը ևս նպաստում են աշխատատեղերի թվի ավելացմանը, որն առավելապես նկատվում է համայնքներում, որտեղի աշխատուժն ավելի դժվար է ինտեգրվում, սակայն այսօր արդեն իսկ ունենք աշխատուժի ավելցուկ, որովհետև մարդկանց մի մասը չի մեկնել աշխատանքային միգրացիայի, որով պայմանավորված՝ ներգրավվում են  այստեսակ աշխատանքների:

Հայաստանում ավելացել են նաև փախստականնների թիվը, Արցախից ունենք մոտ 33.000-35.000 հազար փախստական, որոնք դեռ այստեղ են ու նրանց համար գործող տարբեր սոցիալական ծրագրերով, աշխատատնքի տեղավորման գործիքներով՝ պետությունը փորձում է օգնել ու նրանց ներգրավվել որոշ աշխատանքներում:

Արդյոք այս հանգամանքներն ու ներկա տնտեսական վիճակը վկայու՞մ են այն մասին, որ մեր տնտեսությունն արդեն քիչ, թե շատ լավ ու կայուն վիճակում է, թե՞ սրանք հարցի միայն մի կողմն են ներկայացնում ու կան բազում խնդիրներ, որոնք դեռ ստվերում են ու լուծումներ են պահանջում:

-Այս ամենը չի փաստում այն մասին, որ մենք ունենք տնտեսական լավ վիճակ, հակառակը՝ մեր տնտեսությունը լավացել է, բայց բարվոք վիճակում չէ: Տարբեր ճյուղերում կան տարբեր խնդիրներ, մի քանի ճյուղի շնորհիվ է, որ կա դրական միտում. դա շինարարությունն է, տեղեկատավկան տեխնոլոգիաները, սեզոնային՝ պահածոյագործությունը, պետական գրումները: Պետական գործիքակազմը դեռ այդքան արդյունավետ չէ, կրթական համակարգն էլ հետ է աշխատաշուկայից, մի շարք աշխատատեղեր չեն լրացվում. չկան համապատասխան մասնագետներ, մոտ 20 մասնագիտություններում դիֆիցիտը շարունակում է գերակայել, աշխատուժն էլ անիմաստ թանկանում է ու ընկերությունների եկամտաբերությունն էլ ցածրանում, դրա ապացույցը պետական մարմինների վերլուծական տվյալներն են:

Աշխատուժի 71 տոկոսը ստանում  է 150.000 դրամ աշխատավարձ, 27 տոկոսը ստանում է մոտ 150.000-300.000 դրամ աշխատավարձ, որը նորմալ ապրելու համար գրեթե չի հերիքում, մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, 150.000 դրամ աշխատավարձ ստացողները, կարելի է ասել, աղքատ են, ու այստեղ միայն 2.2 տոկոսն է ստանում 350.000-ից ավելի բարձր աշխատավարձ, որն էլ համարվում է արժանապատիվ աշխատավարձ: Եթե ընկերություններն ունենային արտադրողականության բարձր եկամուտներ՝ կկարողանայի ավելի լավ վարձատրել: Եթե մի ընտանիքին 1-1 ու կես աշխատող է բաժին ընկնում ու ստանում է 150.000 դրամ աշխատավարձ, ապա նրանք համարվում են աղքատ, եթե ստանում են 350.000՝ ծայրը ծայրին մի կերպ են հասցնում: Գովեստների հետ մեկտեղ, պետք է  նաև խնդիրների մասին անկեղծ խոսել:

Հայաստանը ներդրումային ի՞նչ գրավչություն ունի և հատկապես ո՞ր ոլորտներում է արտահայտվում դա, եթե, իհարկե, այն վերաբերում է Հայաստանին:

-Հայաստանի ներդրումային վիճակը դեռևս այդքան գրավիչ չէ, քանի որ ներդրումների հետ կապված դեռ շատ խնդիրներ կան, որոնք էականորեն դեռ վերցված չեն: Օրինակ՝ անկանխիկի անցման մասով՝ բանկերում լուրջ խնդիրներ են առաջացել, բողոքներ կան  ներդրողների կողմից, որովհետև 1 մլն ներդրման դեպքում նրանք տասնայակ հազարավոր դոլարներ են կորցնում: Բացի դա, կուրսի փոփոխությունը ևս մեծ ազդեցություն ունի, քանի որ դոլարի և եվրոյի կուրսն ամեն տարի փոփոխվում է, չկա ստաբիլ վիճակ՝ չի գրավում ներդրողին:

Հայաստանը կորցրել է նաև որակյալ աշխատուժի հնարավորությունները, որակյալ աշխատողը հիմնականում մեկնում է արտերկիր ու այնտեղ աշխատում, չի մնում հայրենիքում: Անգամ Հայաստանի անվտանգությունն ապահովված չէ: Նախկինում էլ էր դա որոշակիորեն ազդում ներդրողների վրա, քանի որ տարածաշրջանը համարվում էլ կոնֆլիկտային զոնա: Պետք է ուշադիր լինեն, թե այլ երկրների դեսպաններն իրենց քաղաքացիների համար՝ ի՞նչ են գրում Հայաստանի մասին: Ներդրողը շատ լավ գիտի, թե Հայաստանն ինչ կոնֆլիկտների մեջ է ու ինչ ռիսկեր կան բիզնեսի համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդրի որոշումով դեռ վաղուց գրված է, որ Հայաստանը օկուպանտ է, գրավել է Ադրբեջանի տարածքները, որն էլ ներդրողին, իր հերթին, հետ է պահում, հատկապես ցիվիլ ներդրողներին, որոնք օկուպանտ ու ռիսկային գոտում գտնվող երկրներում ներդրումներ գրեթե չեն անում:

Հետ պահող գլխավոր հանգամանքներից մեկը նաև այն է, որ Հայաստանը միջազգային կոնվենցիաներ քիչ է վավերացրել, բազմաթիվ օրենքներով չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, իսկ խոշոր ներդրողները գնում են այն երկրները, որտեղ կարող են աշխատել նույն ստանդարտներով, իսկ մեզ մոտ ազգային խոչընդոտներն ու խաղերը վանում են ու դարձնում Հայաստանը ներդրումային առումով ոչ գրավիչ երկիր: Որոշ ներդրողներ էլ ինչ-ինչ պատճառներով, շահերի համընկման համար գալիս են, բայց դա լուծում չէ: Մենք մրցունակ չենք:

Փաստացի գրանցված աշխատողների թիվը որքանո՞վ կապ ունի հայ աշխատողների թվի հետ, չէ՞ որ Ռուսաստանից Հայաստան գալիս են ընկերություններ իրենց իսկ աշխատողներով ու դա ոչ մի օգուտ չի տալիս Հայաստանի քաղաքացուն, այսինքն՝ կան գրանցված աշխատողներ, որոնք ՌԴ քաղաքացի են և ժամանակավորպես են աշխատում այստեղ։ Որքանո՞վ են թվերն իրական։

-Թվերն այնքանով են իրական, որ իրենք իրենց եկամտահարկերը պարտավոր են վճարել ու վճարում են, որովհետև գրանցված աշխատում են Հայաստանում ու շարժվում են Հայաստանի օրենքներով: Այստեղ ապրելու դեպքում էլ ընթացիկ ծախսեր են անում՝ տուն  վարձել, գնումներ կատարել, որոշակի ծառայություներից օգտվել, այն նույն ծախսերը, որոնք անում են մեր միգրանտները Ռուսաստանում, այլ օգուտ կամ դրական կողմ սա չունի, նրանք պարզապես դառնում են հարկատու ու ապրում այնպես, ինչպես տուրիստը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում