Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մեր միջոցները կենսաթոշակային ֆոնդերում չեն պահվում, դրանք ներդրված են ակտիվներում, որոնք արժեզրկվել են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը:

 Պարոն Աղաբեկյան, վերջին օրերին հայտնի դարձավ, որ կուտակային կենսաթոշակային հիմնադրամներում քաղաքացիների ունեցած գումարները նվազել են, ինչը վդրովմունք է առաջացրել հանրության շրջանում: Ձեր կարծիքով ինչո՞վ է սա պայմանավորված և ինչպիսի ազդեցություն է ունենալու:

Դա պայմանավորված է ֆինանսական շուկաներում գների անկմամբ: Մենք պետք է հասկանանք, որ մեր միջոցները կենսաթոշակային հիմնադրամներում չեն պահվում, ներդրված են ինչ-որ ակտիվների մեջ, դրանք պարտատոմսեր են, ներդրումային ֆոնդերում փայեր են կամ ավանդներ են: Մի մասն արտարժույթով է, մի մասը դրամով է: Մի կողմից դոլարի արժեզրկում է տեղի ունեցել, ինչը բերում է արտարժութային ակտիվների գների անկման, և այդ ֆոնդերում դրամային միջոցների նվազման, մյուս կողմից էլ պարզ է, որ նրանք ինչ-որ պարտատոմսեր, ակտիվներ ունեն, որոնք արժեզրկվել են, որովհետև արդեն երկար ժամանակ պարտատոմսերի շուկայում տոկոսադրույքների աճ է տեղի ունենում: Այս պարագայում բնական է, որ այդ գործընթացները նման ձևով պետք է արտացոլվեին, այսինքն ֆոնդերի ակտիվները պետք է արժեզրկվեին: Իսկ բուռն, էմոցիոնալ վերաբերմունքը նրանից է գալիս, որ շատերը չեն գիտակցում, թե իրենց միջոցները որտեղ էին: Նախկինում դոլարի փոխարժեքի աճը կամ պարտատոմսերի գների աճը բերում էր իրենց միջոցների աճի, բայց դա մարդիկ չէին նկատում:

Հիմա չպե՞տք է քաղաքացիներին անկեղծ ու հասկանալի ձևով բացատրվի, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ ըստ էության, քաղաքացիների կենսաթոշակային միջոցների շուրջ 7-8 տոկոսը ջուրն է լցվել:

Իրականում ինֆորմացիայի պակաս կա, որը դրսևորվում է այն տեսքով, որ մարդիկ ֆոնդերը պարբերաբար չեն փոխում: Սա ֆինանսական գրագիտության խնդիր է, մյուս կողմից էլ պետք է բնակչությանը տեղեկացվի, թե որոնք են դրա պատճառները և ինչ հետևանքների կարող են բերել: Իրականում այդ ակտիվները չեն կորել, այդ ակտիվների գներն են նվազել, ու եթե հետագայում տեղի ունենա ակտիվների գների աճ, դա հակառակ պրոցեսին է տանելու: Մյուս կողմից որոշակի խմբերի կողմից մարդկանց էմոցիաների վրա խաղալու փորձ է կատարվում, ինչը դրական չէ:

Տեսակետ կա, որ բոլոր ֆոնդերում էլ նույն վիճակն է և դեպոզիտարիան դա բացատրում է համաշխարհային շուկայում դոլարի անկմամբ: Այդ ֆոնդերին կարելի՞ է պարտադրել այդ միջոցների գոնե մի մասը ներդրում անել Հայաստանում:

Այդ ֆոնդերն ունեն հստակ սահմանափակումներ իրավական առումով,մ որոնք մի կողմից դիվերսիֆիկացիայի նպատակ ունեն: Ֆոնդերը եթե ներդրում կատարած լինեին դրամային ակտիվներում, հիմա կարող էր հակառակ գործընթացը տեղի ունենար, այսինքն դրամային ակտիվների արժեզրկում լիներ, և մենք էլի վատ վիճակում հայտնվեինք: Այսինքն պետք է գիտակցենք, որ այդ ֆոնդերը որոշակի խիտ սահմանափակումներ ունեն և իրենց կողմից կատարված ներդրումները շատ դեպքերում պարտադրված որոշումներ են: Դա գալիս է նրանից, որ իրենք պետք է ունենան որոշակի դիվերսիֆիկացիա, այդ թվում արտարժութային դիվերսիֆիկացիա: Հիմա եթե մտածում ենք, որ իրենք պետք է ներդրում անեն միայն դրամային ակտիվներում, մենք պետք է հասկանանք՝ դրամային ակտիվները որոնք են: Որովհետև այս պահին կապիտալի շուկայում էլ հիմնականում պետական պարտատոմսեր են կամ ինչ-որ չափով նաև կորպորատիվ պարտատոմսեր: Մենք չենք կարող երաշխավորել, որ այս ինֆլյացիայի պայմաններում տոկոսադրույքների բարձրացումը չի բերելու դրա արժեզրկմանը: Դրանք համաշխարհային միտումներ են, այս պահին ամբողջ աշխարհում մեծ ինֆլյացիոն ճնշումներ են, երկրների կենտրոնական բանկերը գնում են տոկոսադրույքի բարձրացման: Այդ ամենը դրսևորվում է պետական պարտատոմսերի տոկոսադրույքների բարձրացմամբ և դրանց արժեզրկմամբ: Եթե մեր արժեթղթերի շուկան զարգացած լիներ, ֆոնդերը միջոցներ ներդնեին բաժնետոմսերում,  ինչ-որ ձևով կարող էին այս երկու գործիքներն իրար հակակշռել և դիվերսիֆիկացիայի էֆեկտը որոշակիորեն դրսևորվեր: Բայց այս պահին իրենք ներքին շուկայում բացի պարտատոմսերից ու ավանդներից այլ ակտիվներ չունեն:

Այսինքն այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ թե Հայաստանում, թե գլոբալ մակարդակում գնաճի բարձր մակարդակ կա, դոլարի փոխարժեքի տտանում կա:

Մենք պետք է գիտակցենք, որ գտնվում ենք ճգնաժամի մեջ: Համաշխարհային ֆինանսական շուկաները ևս գտնվում են որոշակի ճգնաժամային իրավիճակում և այս պարգայում բնական է, որ նմանատիկ անկումներ պետք է լինեին: Ուղակի կենսաթոշակային համակարգի ներդրման շրջանում դոլարի նմանատիպ արժեզրկում չի եղել և մենք մեր մաշկի վրա դա չենք զգացել: Հիմա առաջին անգամ զգում ենք: Մենք պետք է հասկանանք, որ նմանատիպ գործընթացներ ներդրումային ոլորտում լինում են, կարգավորող մարմիններն էլ պետք է որոշակի միջոցներ ձեռնարկեն, որոշակի լուծումներ առաջարկեն, ինչը շատ հեշտ գործընթաց չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում