Monday, 06 05 2024
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան

ԱՄՆ-ն առաջարկում է «փոխե՞լ» նոյեմբերի 9-ի համաձայնագիրը

«Այն, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցություն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Իսկ հարցը վերաբերել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, որը հայտնում էր, թե ԱՄՆ պետքարտուղարը «հաստատել» է հաղորդուղիների ապաշրջափակումը դյուրացնելու հարցում ԱՄՆ օգնության պատրաստակամությունը: Դա գործնականում աննախադեպ ձևակերպում ու տեղեկություն էր, որը թույլ էր տալիս առնվազն ուրվագծել ԱՄՆ կոնկրետ առաջարկի առկայություն: Դեսպան Թրեյսին փաստացի հաստատում է դա, ասելով, որ քննարկում են տեխնիկական աջակցության հարցեր: Իհարկե սա պատասխան է, որը իր հերթին առաջացնում է հարց, թե հատկապես ի՞նչ տեխնիկական աջակցության մասին է խոսքը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ խոքը բեռնափոխադրումների, հաղորդակցության ռեժիմի մասին է, որ վերաբերում է Հայաստանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի կապին: Ադրբեջանական մոտեցումն այդ առումով հայտնի է վաղուց, ինչին ի պատասխան առկա է նաև Երևանի միարժեք դիրքավորումը, որ չի կարող քննարկվել Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնող որևէ ռեժիմ:

Միաժամանակ, կա փաստաթղթավորված միակ տարբերակը՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որի 9-րդ կետը արձանագրում է, որ Հայաստանի տարածքով փոխադրումները վերահսկում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Ադրբեջանի և Թուրքիայի համար այդ հանգամանքը թերևս ընդունելի չէ, այլապես նրանք երևի թե վաղուց կգային համաձայնության Մոսկվայի հետ: Չնայած հանգամանքին, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը կայուն գործակցում են ռեգիոնալ մի շարք հարցերում, այդուհանդերձ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ամենևին այն չէ, ինչ ուզում են նրանք: Իսկ նրանք ուզում են Հայաստանի տարածքով այսպես ասած «անվերահսկելի» կապ, հաղորդակցություն, այդ թվում նաև ՌԴ համար անվերահսկելի:

Բնական է, որ ՌԴ-ն չի ուզում դա, մի շարք պատճառներով: Հիմա ահա պարզվում է, որ ԱՄՆ Հայաստանի և Բաքվի հետ քննարկում է «տեխնիկական աջակցության» հարց: Դա նշանակում է, որ Վաշինգտոնը ունի առաջարկ, որը դե ֆակտո նշանակում է նոյեմբերի 9-ի իններորդ կետի «փոփոխությու՞ն», այլ կերպ ասած՝ ռուսական վերահսկողությանը այլընտրանք, թե՞ առաջարկում է իրավիճակ, որը կարող է լինել ռուսական մասնակցությանը զուգահեռ: Բոլոր դեպքերում, թերևս այդ հանգամանքի առարկայականությունն է նաև, որ առաջ էր բերել Իրանի հոգևոր առաջնորդի մտահոգությունը և հայտնի հայտարարության մոտիվը հուլիսի 19-ին Թեհրանում ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում