Հայ-թուրքական բանակցային գործընթացում հետաքրքիր փուլ է սկսվում: Հիմա հայ-թուրքական գործընթացի երրորդ փուլն է:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան ոչ թե նպատակ ունի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, այլ ճնշել Հայաստանին․ «Մեր դիվանագիտությունը պետք է ցույց տա, որ հայ-թուրքական գործընթացը Էրդողանի խաղն է: Թուրքիան ուզում է սահմանները բացվեն, բայց դրա համար գին է պահանջում: Էրդողանը բացահայտեց սահմանների բացման գինը»: