Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը տեղեկացրել է, որ գերմանական գազապահեստարանները «վերջապես սկսել են համալրվել անհրաժեշտ տեմպերով»: Նրա խոսքով՝ հուլիսի 23-ի դրությամբ գազապահեստարանները լրացվել են մոտ 66%-ով:
Հիշեցնենք՝ «Հյուսիսային հոսք-1» գազատարը 10 օրով փակվել էր պլանային վերանորոգման համար։ Ընդ որում՝ Եվրոպայում շատերը սա համարում են մատակարարումների նոր սահմանափակման պատրվակ: Հուլիսի 21-ից գազամատակարարումը վերսկսվել է, թեև խողովակի թողունակության ընդամենը 40%-ն է օգտագործվում:
Եվրոպայում ձգտում են գազապահեստարանները մինչև նոյեմբերի 1-ը լրացնել առնվազն 80%-ով. սա թույլ կտա ձմռանն ապահովել վառելանյութի բարձր պահանջարկը, եթե գազամատակարարումը շարունակի գործել նաև այդ ժամանակ: