Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

Ավտովթար-հրդեհ՝ Արմավիր քաղաքում. կան վիրավորներ

Այսօր` հուլիսի 24-ին, խոշոր ավտովթոար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 15/9 շենքի մոտ բախվել են 30-ամյա Արման Հախնազարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Արմեն Եդիգարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռկվել։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են իրենց ուժերով կանխել կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևան՝ մասնագիտացված հիվանդանոցում հետազոտվելու։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա հերթապահ Հակոբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր չեն ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, մինչդեռ նրանք պարտավոր էին գային դեպքի վայր, պահեին դեպքի վայրում անվտանգությունը, մինչև ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով կտեղափոխվեին պահպանվող հատուկ տարածք, ու ճանապարհային ոստիկանների՝ դեպքի վայր չգալու պատճառով էլ, երբ քննիչը գործողություններ էր վարել ու դուրս եկել վթարի վայրից, մեկ այլ ավտոմեքենա բախվել է վթարված BMW-ին։ Իսկ եթե ճանապարհային ոստիկանները բարեհաճեին և դեպքի վայր, ապա երրորդ ավտոմեքենան կնկատեր, որ տարածքը սահմանազատված է, և վթարը տեղի չէր ունենա։

Այս դեպքում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը պետք է հետևություններ աներ, թե ինչու վերջին ժամանակահատվածում 2-րդ սպայական գումարտակի որոշ ճանապահային ոստիկաններ չեն մեկնում վթարի վայր՝ պատճառաբանելով, թե՝ մենք այնտեղ անելիք չունենք, դա քննիչների գործն է։ Իսկ քննիչը ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկը չունի, որ դեպքի վայրում իր հիմնական գործը թողնի, տարածք սահմանազատի։

Երևի, որոշ ճանապարհային ոստիկաններ մտածում են, որ մի քանի ամիս է մնացել իրենց աշխատանքին հրաժեշտ տալուն, քանի որ պարեկային ծառայություն է արդեն լինելու, դրա համար գուցե բոյկոտում են։ Այստեղ են ասում՝ նման ճանապարհային ոստիկաններին պետք է համազգեստի միջից դուրս շպրտել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում