Նոր Զելանդիայում 100-ավոր մարդիկ գալիս են Վելլինգթոնի կենդանաբանական այգի, որպեսզի հրաժեշտ տան այգու ամենահայտնի կենդանուն` Happy Feet անունը կրող պինգվինին, որին այս տարի հունիսին փոթորիկը հասցրել էր Նոր Զելանդիա` իր բնակավայրից 4000 կմ հեռավորության վրա:
Հայտնի պինգվինը գիտահետազոտական արշավախմբի նավով կտեղափոխվի հետ` Անտարկտիդա: Ինչպես հայտնում է BBC-ն, պինգվինը Նոր Զելանդիայում երկու վիրահատություն է տարել: Նրա վիճակը վատացել էր այն բանից հետո, երբ կենդանին ավազ էր կերել` հավանաբար այն ձյան հետ շփոթելով:








































