Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպում է ունեցել իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ։ Նրանք քննարկել են Սևծովյան տարածաշրջանում և Ուկրաինայում, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը:
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն. ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարն Աքարի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ ամերիկացի զինվորականներն արդեն երկար ժամանակ գտնվում են Սիրիայի ինքնիշխան պետության տարածքում։ Նրանց այնտեղ գտնվելը Շոյգուն անվանել է միջազգային նորմերի խախտում և ընդգծել, որ ԱՄՆ-ի ռազմաբազաներում ահաբեկչական կազմավորումների գրոհայինների պատրաստություն է իրականացվում։
Շոյգուն Աքարի հետ զրույցում նաև նշել է Սիրիայի պաշտոնական Կառավարության դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների անօրինականությունը: Նա նաև ընդգծել է, որ այդ սահմանափակումները խորացնում են երկրում ստեղծված առանց այն էլ հումանիտար ծանր իրադրությունը։
Նախարարը նաև նշել է Սիրիայում հրադադարի ռեժիմի հետագա պահպանման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, երկու երկրների գերատեսչություններն այդ հարցի շուրջ տարբեր մակարդակներով շփվում են մշտապես: