Էներգետիկ ակտիվ շարժեր են տեղի ունենում, սա ավելի շատ քաղաքական, քան տնտեսական գործարք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը:
Ավետիսյանի խոսքով՝ ԵՄ-ն փորձում է տարբեր ճանապարհներ գտնել ռուսական շուկայից կախվածությունը նվազեցնելու համար․«ԵՄ-ն հասկանում է, որ իրենց համար այլընտրանք են Քաթարը, Ալժիրը, ոչ թե Ադրբեջանը»:
Փորձագետը կարծում է, որ մենք միայն ցանկությունների մակարդակով ենք առաջնորդվում, իսկ տնտեսության համար ցանկությունները բավարար չեն: