Monday, 06 07 2026
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Արցախի թիմը նվաճեց GOALS_«Ասսարյան ազգային մրցաշարի» գավաթը

Մրցաշարը, որին մասնակցում էին ՀՀ մարզերում և Արցախում գործող շուրջ 80 թիմեր, մեկնարկել էր դեռևս հուլիսի սկզբին։ Երկու շաբաթ տևած մրցապայքարի արդյունքում կիսաեզրափակիչում միմյանց դեմ հանդես էին գալիս Լոռու (ք․ Ստեփանավան) և Սյունիքի (ք․ Գորիս), Շիրակի (ք․Արթիկ) և Արցախի (ք․ Ստեփանակերտ) թիմերը։ Եզրափակչում հանդիպեցին Սյունիքի ու Արցախի թիմերը, համառ պայքարի արդյունքում մրցաշարի գավաթին տիրացավ արցախյան թիմը։

«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար։ Ես վստահ էի, որ հաղթելու ենք, որովհետև շատ էինք չարչարվել ամբողջ թիմով․ ամեն մեկս մեր հերթին 100 տոկոսով աշխատում էինք։ Երկար էր, բայց վերջապես հասանք այս գավաթին»,- իր հույզերն այսպես է արտահայտում հաղթող թիմի անդամներից մեկը՝ Վալենտինա Գրիգորյանը։

Եզրափակիչ խաղին ու գավաթի հանձնման արարողությանը ներկա ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Աղբալյանն էլ կարծում է, որ այս նախաձեռնությունն այն քայլերից մեկն է, որով մենք Հայաստանում զարգացնում ենք աղջիկների ֆուտբոլը․ «Տղամարդկանց ֆուտբոլի մասին մենք ամեն օր խոսում ենք, աղջիկների ֆուտբոլի մասին՝ շատ քիչ։ Աստիճանաբար փոփոխության են ենթարկվում մեր վերաբերմունքը, մեր կարծրատիպերը։ Մեծ հաղթանակները սկսվում են այսպիսի ճանապարհներից»։

Սպորտում կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամը (GOALS – Girls of Armenia Leadership Sport) Հայաստանի 8 մարզերում և Արցախում հիմնել է կանանց ֆուտբոլային լիգաներ․ 80 թիմերում ներգրավված շուրջ 1000 երեխաներն այստեղ հաճախելով ոչ միայն զարգացնում են ֆիզիկական կարողություններն ու առողջ ապրելակերպ վարում, այլև փոխում կարծրատիպային մտածողությունը, զարգացնում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունը, փոխադարձ հարգանքը, հավասարությունը, թիմային խաղը, խտրականության բացառումը և այլն։
«Այս տարիների ընթացքում կարող ենք տեսնել՝ ինչպես են զարգացել թե՛ ծրագիրը, թե երեխաների սպորտային հմտությունները։ Իրականում խոչընդոտներ շատ են եղել, և դեռ շարունակում է գոյություն ունենալ կարծրատիպը, որ աղջիկը չպետք է զբաղվի ֆուտբոլով։ Բայց եկեք տարբերակենք նաև, որ սպորտով զբաղվելը չի նշանակում սպորտային կարիերա անել, դա նախ և առաջ առողջ ապրելակերպ է,– ասում է «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Թենի Ավագյանն ու հավելում,- հիմա ծնողների հետ համագործակցելիս ավելի քիչ ենք խնդիրներ ունենում, քանի որ տեսնում են իրենց աղջիկների զարգացումը, տեսնում են՝ ինչ ինքնավստահ են դարձել, համայնքի հպարտությունն են դառել, այժմ այլ կերպ են հարցին մոտենում»։

Քանի որ կարծրատիպային մտածողությունը, կրթության որակի խնդիրները, ֆինանսական հնարավորությունների սակավությունը խոչընդոտում են երիտասարդ աղջիկների և կանանց լիարժեք զարգացմանն ու ինքնաիրացմանը Հայաստանի համայնքներում, «GOALS»-ը ՀՀ մարզերում և Արցախում մարզվող 6-16 տարեկան աղջիկների համար ապահովում է ենթակառուցվածքներ, մարզիչներ, սարքավորումներ և այլ ռեսուրսներ: Օգտագործելով սպորտն իբրև սոցիալական ազդեցության միջոց՝ GOALS-֊ը նպատակ ունի երիտասարդներին տալու ինքնավստահություն ընդունելու և հաղթահարելու մարտահրավերները և՛ դաշտում, և՛ դրանից դուրս։
«GOALS»-ը Հայաստանի տարբեր մարզերում ֆուտբոլային լիգաներ և ամառային ճամբարներ և այլ միջոցառումներ է կազմակերպում դեռևս 2016 թ.-ից։ Արդեն ավանդական դարձած ազգային մրցաշարն այս տարի անցկացվում է «Գերի և Լինդա Ասսարյան» հիմնադրամի աջակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում