Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայկական ավիացիայում կադրային ուժեղ սով կա. եղած կադրերով ոչ մի դրական տեղաշարժ հնարավոր չէ. պետք է ուսուցման կենտրոն բացվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել խորհրդակցություն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերյալ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կոմիտեի գործունեությանը, կառուցվածքին, բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, թռիչքային անվտանգության ապահովմանը, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստմանը և այլ հարցերի: Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Խորհրդակցությանը մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր դիտարկումներով ու առաջարկություններով: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության ռազմավարական նպատակն է հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով լրամշակել բարեփոխումների փաթեթը։

Այս առնչությամբ, ավիացիոն հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան տարիներով զիջում է համաշխարհային ավիացիայի միտումներին. «Մեզ մոտ չկա ավիացիոն կադրերի ուսուցում, մեզ մոտ գոյություն ունի ազգային փոխադրող, որը ստացվել է ուրիշ երկրի ընկերության հետ համատեղ: Ամբողջ աշխարհում միջազգային ավիացիայի ոլորտում նման բան չկա: Ես չեմ սպասում շեշտակի ինչ-որ զարգացումներ: Մենք չունենք կադրային ռեսուրս,  և չեմ կարծում, թե մոտակա ժամանակներում կունենանք լավագույն ավիացիան, որի մասին խոսում է վարչապետը: Ես ինքս տեսնում եմ համաշխարհային ավիացիայում միտումները, այդ թվում բեռնափոխադրումների ուղղությամբ, որը շատ մեծ տեղ է զբաղեցնում ներկայիս ավիացիոն գործունեության մեջ: Համավարակից ու պատերազմից հետո միակ ճիշտ ուղղությունը դա էր՝ բեռնատար օդանավերի բերում և բեռնափոխադրումների կատարում: Եթե դա տեղի ունենա, ես կհամարեմ, որ կա առաջ գնալու միտում: Հակառակ  դեպքում Հայաստանն ունի փոքր օդանավերով ընկերություններ, որը չի տալիս այն հիմքը, որ ավիացիան շեշտակի զարգանա»,-ասաց փորձագետը:

Հարցին, թե արդյոք ոլորտում կադրային փոփոխությունները հույս ներշնչո՞ւմ են, որ դրական փոփոխություններ կլինեն, Նավիկ Խաչատրյանը բացասական պատասխան տվեց. «Ես նման շանս չեմ տեսնում: Այդ միտումներից մենք շատ հեռու ենք: Համաշխարհային ավիացիան շատ առաջ է գնացել մեզնից, և ես չեմ համարում, որ մենք կարող ենք հասնել իրենց կամ գոնե մոտենալ, որքան էլ վարչապետը խոսի:
Դրան հասնելու ճանապարհները ոչ թե փողն է, այլ ճիշտ մոտեցումը: Այսինքն պետք է Պոլիտեխնիկի համապատասխան բաժինը օդային տրանսպորտին վերաբերող ֆակուլտետը վերաբացվի, գումար դնեն, ստեղծվի առանձին ուսուցման կենտրոն, դա լավ ղեկավարվի: Դրանից հետո նոր հնարավոր է ինչ-որ դրական տեղաշարժ:

Առանց ավիացիոն կադրերի ո՞նց կարելի է խոսել ոլորտի շեշտակի զարգացման մասին: Դա նույնն է, որ պատերազմին պատրաստ չլինես ու գնաս պատերազմ: Կադրեր չունենաս, զենք չունենաս ու ասես՝ կմասնակցեմ ու կհաղթեմ պատերազմում: Ցանկությունը մի բան է, իրականությունը մեկ այլ բան: Հնարավոր չէ եղած պայմաններում խոսել բարձր թեմաներից»,-ընդգծեց նա:

Փորձագետը նկատեց, որ բոլոր եվրոպական երկրներն ունեն ավիացիայի ուսուցման կենտրոններ, իսկ մենք չունենք. «Այնտեղ պետությունը դրամական միջոցներ է դնում դրա վրա, որովհետև հասկանում են՝ ավիացիան ինչ ոլորտ է, իսկ մեզ մոտ վաղուց չեն հասկանում, դրա համար երիտասարդ աղջիկ է Քաղավիացիայի կոմիտեի պետը, որը վարի տվեց ամբողջ ոլորտը, մեզ գցեց «սև ցուցակ» և մենք չգիտենք՝ դրանից դուրս կգանք, թե ոչ: Կոմիտեի նոր նախագահը հայտարարեց, որ եղած թիմով դուրս կգան «սև ցուցակից», բայց դա հնարավոր չէ առանց ճիշտ մոտեցումների, առանց ավիացիոն ուժեղ կադրերի ներգրավման: Եղած թիմը վարի է տվել ոլորտը: Ու հիմա Քաղաքացիական ավիացիայի նոր նախագահը այդ նույն թիմով ուզում է դուրս գալ այս վիճակից, դա հնարավոր չէ: Ավիացիայում կադրային ուժեղ սով կա: Լավ կադրերն արդեն 65-ն անց են, նոր կադրեր չեն պատրաստվում»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում